Վերահաստատում եմ մեր պահանջը ու սպասում ԱԳՆ պատասխանին. Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. « Ինչպես գիտեք, երեկ երեկոյան հանդիպում և պարզաբանումներ ենք պահանջել ԱԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատարից: Առաջարկել ենք այսօր կամ 13:00-ին կամ իրեն հարմար այլ ժամ: Դեռ արձագանք չունենք: Վերահաստատում եմ մեր պահանջը ու սպասում ԱԳՆ պատասխանին: Նորություն ունենալու դեպքում բոլորին, այդ թվում՝ մամուլին, լրացուցիչ կտեղեկացնեմ: #պատիվունեմ»:





































