06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Նիկոլը հրաժարվում է ոչ միայն Արցախից, այլև Հայոց ցեղասպանության հարցից․ Արմեն Աշոտյան

«Հայաստանի Հանրապետության ԱԳՆ» կոչվող, իսկ իրականում 2018-ից առ այսօր թրքահպատակ եւ ադրբեջանատակ հողատուին սպասարկող սույն հիմնարկն այսօր անդրադարձել է Ցեղասպանության զոհերի հիշատակի միջազգային օրվան։ Այս մասին գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Հայտարարության տեքստին վերաբերող 3 հիմնական փաստ նշեմ, որ կասկածողների համար պարզ լինի, որ սրիկան ոչ միայն Արցախից է հրաժարվում, այլեւ Հայոց ցեղասպանության հարցից։

1. Ամբողջ երկարաշունչ տեքստում Հայոց ցեղասպանությունը հիշատակված է ընդամենը մեկ անգամ, այն էլ՝ Ռաֆայել Լեմկինին վերաբերող անդրադարձում։

2. Բացարձակապես չկա որեւէ հիշատակում Հայոց ցեղասպանությունը կազմակերպած ոճրագործ պետության մասին։ Չկա ոչ Օսմանյան կայսրությունը, ոչ Թուրքիան։ Չկան։

3. Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման անհրաժեշտության մասին չկա ոչ մի խոսք։ Ոչ մի։

Հ. Գ. ԱԳՆ-ում աշխատող «հին» տղերք, դուք ո՞նց եք գիշերները քնում…»,- գրել է Աշոտյանը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ