22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Գործ ունենք հերթական ստի հետ»․ Վահե Դավթյան

Վահե Դավթյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Դեռևս ս.թ. հուլիսին ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացրել էր, որ Իրան-Հայաստան 3-րդ էլեկտրահաղորդման գծի շինարարական աշխատանքները ավարտին են հասցվելու 2021-ի տարեվերջին:

Պարզ է, որ գործ ունենք հերթական ստի հետ, քանի որ հակառակ դեպքում առնվազն կստանայինք ընթացիկ հաշվետվություն կատարված աշխատանքների վերաբերյալ: Աշխատանքները ոչ միայն ավարտված չեն, այլև դե-ֆակտո պարալիզացված են: Գրում եմ «դե ֆակտո», քանզի թղթի վրա ու պաշտոնական հայտարարություններում դրանք ակտիվորեն իրականացվում են: Հիշեցնեմ, որ աշխատանքները պետք է ավարտված լինեին դեռ 2019 թ.-ին:

Իրանակում գործ ունենք խորքային խնդրի հետ, քանի որ տվյալ ենթակառուցվածքի կառուցման կասեցումը վերջնականապես դուրս է մղելու մեզ Հյուսիս-Հարավ միջազգային միջանցքից: Տրանսպորտային միջանցքից արդեն թերևս դուրս ենք մնացել, այժմ նույնը սպասվում է էներգետիկ ոլորտում: Իսկ քանի որ գործող «իշխանությունների» համար էներգետիկան ընկալվում է նեղ սպառողական տրամաբանության մեջ, խնդրի երկարաժամկետ ռազմավարական ռիսկերը, բնականաբար, չեն հաշվարկվել:

Արդյունքում ունենք անարդյունավետ էներգահամակարգ ու, որպես հետևանք, էլեկտրաէներգիայի սակագնի հերթական բարձրացման վտանգ»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ