Ադրբեջանը զբաղեցրել է մի շարք դիրքեր, ինչքանով տեղյակ եմ՝ Քարագլխի մասին է խոսքը. ռուս խաղաղապահներից հստակ պատասխաններ ենք ակնկալում. Էդուարդ Աղաջանյան
Արցախում տեղի ունեցողն Ադրբեջանի կողմից իրականացվող արցախահայության՝ իրենց հայրենիքում ապրելու իրավունքից զրկելու ու Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտման հերթական դրսևորումն է, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։ Նրա խոսքով՝ տարածքը ռուս խաղաղապահների պատասխանատվության տիրույթում է գտնվում ու այստեղ հիմնական հարցը ռուս գործընկերների հետ է։ «Մենք պետք է հասկանանք, թե […]





































