31 Հունվարի, Երեքշաբթի, 2023
KFC

Սա գրում եմ հատուկ նրանց համար, ովքեր հիստերիկ ցասումով անընդհատ հարցնում էին, թե ինչու եմ կպած սատարում ՀՀ 3֊րդ նախագահին. Լևոն Նազարյան

oip-2
ՀՀԿ խորհրդի անդամ Լևոն Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«2018թ.-ից հետո սնկի նման տարածվեցին խոսակցություններ Հայաստանի անկախությանը լուրջ չվերաբերվելու մասին…
Շշուկների չար լեզուներին հանրությունն որակավորեց որպես “губернист”-ների։
 
Անկախ քաղաքական ու մարդկային պատկանելիությունից губернизм-ը ենթադրում է.
1. Հայ֊ռուսական եղբայրական հարաբերությունների պղծում՝ տեր ու ծառա տեսլականով։
2. Հայաստանի անկախության ձեռքբերումների սևացում՝ ինքնանսեմացման ախտով տոգորված։
3. Խարդավանքներ, դավադրություններ, գեղջկական շուստրիություններ ու շախմատի հանդեպ արհամարհական վերաբերմունք։
Սա գրում եմ հատուկ նրանց համար, ովքեր հիստերիկ ցասումով անընդհատ հարցնում էին, թե ինչու եմ կպած սատարում ՀՀ 3֊րդ նախագահին!!!
 
Իմ համակրանքը Սերժ Սարգսյանի հանդեպ սկզբունքային է, որովհետև նա է մեր անկախության պատվարը, իսկ մենք վիզներս ծուռ չենք ուզում ապրել…
Եվ հետո՛, կա մի հանգամանք ևս, որի համար շատերդ ատում եք նրան, նա միակն էր, ով ունակ եղավ տղամարդավարի կտրել ու քողազերծել հյուսված խարդավանքի սարդոստայնը…
Երբ դու սուվերեն ես, դու ինքդ պետք է հաշվես քո քայլերը՝ ճիշտ շախմատի պես…
Երբ դու գուբերնիստ ես, քո իսկ քայլերը հաշվում են քո փոխարեն…
“Что, если маски сброшены, а там — Всё те же полумаски-полулица?”
Հ.Գ. Պարոն նախագահ, էդպես էլ շախմատ կարգին խաղալ չսովորեցին…!!!»:
KFC

Արխիվ

Հունվարի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ