Հայաստանը ոչ թե աշխարհի բարձրագույն լիգայում է, այլ որբանոցում. Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլն այսօր հայտարարել է, թե իբր Հայաստանը մուտք է գործել ժողովրդավարական երկրների «բարձրագույն լիգա»: Ինչքան անբարոյական պիտի լինել, որ 5 000 զոհերից, հայրենազրկումից, շարունակվող ադրբեջանական ագրեսիայից հետո խոսել նման թեմաների մասին եւ նման տխմարագույն գնահատականներով։ Դնենք մի կողմ Հայաստանի ժողովրդավարության հարցը։ Դիտարկենք պետության վիճակը։ […]





































