29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Փաշինյանը ստորագրել է միջանցքային տրամաբանության տակ․ Շարմազանով

Հստակ փաստ է, Փաշինյանը ստորագրել է միջանցքային տրամաբանության տակ, ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Նա ընդգծել է, որ դեռեւս 2020-ի նոյեմբերի 9-ին Փաշինյանը ստորագրել է մի հայտարարություն-կապիտուլյացիա, որի 9-րդ կետը նախատեսում է ՌԴ սահմանապահ զորքերի վերահսկողությամբ Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի միջեւ ցամաքային կապի հաստատում Հայաստանի տարածքով։

Սա ի՞նչ է, միջանցք չէ՞։ Անունն ինչ ուզում եք դրեք, բայց այն միջանցք է, քանի որ վերահսկվելու է այլ պետության կողմից։ Այսքանից հետո ի՞նչն է Զատուլինը սխալ ասել, որ Նիկոլը միջանցքին համաձայնվել է։ Շատ էլ ճիշտ է ասել: Սա էլ փաստը։ Կարդացե՛ք, կապիտուլյանտնե՛ր»:, – նշել է նա՝ մեջբերում անելով։

«Разблокируются все экономические и транспортные связи в регионе.
Армения гарантирует безопасность транспортного сообщения между западными районами Азербайджана и Нахичеванской Автономной Республикой с целью организации беспрепятственного движения граждан, транспортных средств и грузов в обоих направлениях. Контроль за транспортным сообщением осуществляют органы Пограничной службы ФСБ России.
По согласованию Сторон будет обеспечено строительство новых транспортных коммуникаций, связывающих Нахичеванскую Автономную Республику с западными районами Азербайджана.
09.11.2020»․
 
Շարմազանովը նաև ավելացրել է․«Հայաստանի անունից ստորագրել է Նիկոլ Փաշինյանը։ Հիմա էլ եկել, ինքնիշխանությունից են խոսում, նատօաթուրքական օրակարգի կամակատարներ»
։
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ