14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Էդմոն Մարուքյանն ու Արամ Սարգսյանը քաղաքական հռետորաբանության մեջ խաղում են ընդդիմադիրի դերը․ Խաչատրյան

ՀՀԿ խորհրդի անդամ Շիրազ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երբ, օրինակ, անուններ են հնչում՝ Նիկոլ, Էդմոն, Արամ, միանգամից պատկերացնում ենք երեք տարբեր դերեր, բայց նույն սցենարի կրող, պատկերացնում մեկ թիմ՝ տարբեր շորերով, տարբեր դեմքերով, բայց նույն նպատակին ծառայող: Երեքն էլ իրար փոխլրացնող են…նիկոլը՝ որպես «ղեկավար փրկիչ», արամը՝ որպես «ընդդիմադիր» դեկոր, էդմոնն էլ՝ եսիմ ինչ…թուլատի […]

10 օրից լրանալու է այն ժամկետը, որից հետո բռնի տեղահանված արցախցիներին հատկացվող օգնության ծրագիրը էականորեն կրճատվելու է․ Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «10 օրից լրանալու է այն ժամկետը, որից հետո բռնի տեղահանված արցախցիներին հատկացվող օգնության ծրագիրը էականորեն կրճատվելու է: Իշխանությունն այս ընթացքում մարդկանց «կերակրեց» ստերով, թե իբր որոշակի փոփոխություններ է անելու սոցիալական և բնակարանային ծրագրերում, սակայն դրանք մնացին գրեթե անփոփոխ: Մարդկանց մեծամասնության համար անհասանելի է […]

«Պատիվ ունեմ» խմբակցության երեկվա հայտարարությունը միայն Էդմոն Մարուքյանի մասին չէր․ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․  «2022թ. մարտի 14-ին Էդմոն Մարուքյանը՝ Նիկոլի հրամանով նշանակվել է  հատուկ հանձնարարություններով դեսպան: Թե դա ինչ հատուկ հանձնարարություններ էին՝ մինչև վերջ պարզ չէ: Սակայն ակնհայտ է, որ 2022թ. ապրիլից սկսած, Էդմոնի շեֆը սկսեց խոսել Արցախի կարգավիճակը իջեցնելու մասին: Էդմոնը շարունակում էր պաշտպանել իր շեֆի գիծը: 2022թ. […]

Մեծ առումով այս երեքն էլ փաշինյանական գաղափարի և գծի տեր դեմքեր են․ Սարոյան

ՀՀԿ խորհրդի անդամ Վահագն Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ԱԺ «Պատիվ ունեմ» ֆրակցիան բավականին կոշտ հայտարարությամբ կանխել է Փաշինյանի ֆրակցիայից հեռացված և դավաճան որակված 2 պատգամավորների` Աղազարյանի ու Ասլանյանի նախաձեռնությունը, անվստահության գործընթաց սկսելու և դրանում որպես «գլխավոր հերոս» Էդմոն Մարուքյանին առաջադրելու փորձը: Մեծ առումով այս երեքն էլ փաշինյանական գաղափարի և գծի տեր դեմքեր են […]

Վերջին ամիսներին Նիկոլի իշխանությունը մի համակարգային վարքագիծ է որդեգրել․ Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վերջին ամիսներին Նիկոլի իշխանությունը մի համակարգային վարքագիծ է որդեգրել՝ հանրային դաշտը լցնել արհեստական օրակարգերով, էպոտաժային կերպարներով ու մարդկանց պիտակավորելով։ Ձև է տրվում, թե «իշխանություն կա», բայց իրականում մենք ականատես ենք քաղաքական իմիտացիայի։ Այս ամենն ակամայից ինձ հիշեցնում է մի շատ կոնկրետ պատմական փուլ՝ Երրորդ ռեյխի […]

Երկրորդ նախագահը փաստացի մերժեց ներընդդիմադիր «հրադադարի» մասին երրորդ նախագահի առաջարկությունը. Աշոտյան

Երկրի արտաքին եւ ներքին խորացող ճգնաժամերի ֆոնին քաղաքական դաշտում գնալով դոմինանտ է դառնում խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելու տրամաբանությամբ պայմանավորված գործողությունները, ուղերձներն ու իրադարձությունները, որոնց հիմնական, չգրված կանոնն ամբողջությամբ հակասում է Ստանիսլավսկու «Любите искусство в себе, а не себя – в искусстве» խորհրդին։ Հանրապետականն այս ընթացքում, երբեք չբացառելով իր հնարավոր մասնակցությունն ընտրություններին, դեռեւս ապարդյուն փորձում է համոզել […]

Մայիսի 19-ը Պոնտոսի հույների ցեղասպանության հիշատակի օրն է․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մայիսի 19-ը Պոնտոսի հույների ցեղասպանության հիշատակի օրն է։ 2015թ-ի մարտի 24- ին Հայաստանի խորհրդարանը միաձայն ՝118 «կողմ» ձայնով ճանաչեց ու դատապարտեց այս ոճրագործությունը։ Մեծ պատիվ էր,որ Պոնտոսի հույների ցեղասպանության դատապարտող հայտարարության նախաձեռնողն ու ԱԺ-ում հիմնական զեկուցողն եմ եղել։ Հիշում ենք և պահանջում»։

Ադրբեջանն ու Թուրքիան աստիճանաբար վերաձևակերպում են իրենց ռեգիոնալ դերը. Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.  «Ադրբեջանի նախագահի աշխատակազմի առանցքային դեմքերից մեկը` Գաջիևը, անդրադառնալով ՀՀ-ի հետ բանակցային գործընթացին նշել է, որ տարածաշրջանում արտաքին ուժերի ռազմական ներկայության անհրաժեշտություն այլևս չկա, որովհետև նրանք թեմային ներգրավվում են իրենց շահերն առաջ մղելու համար: Ադրբեջանը հերթական նախապայմանն է առաջ քաշում, որը վերաբերվում է ՀՀ […]

Ոնց ենք մենք ազգովի էս վարկաբեկումն ու գահավիժումը այսքան լուռ հանդուրժում, ո՞նց․․․Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Համացանցը  էրդողան, ալիեւ, նիկոլ տեսանյութերը այնքան տարածեց, որ բոլոր նորմալ հայերը իրոք, ամոթի եւ  ջղայնության  լուրջ սթերս տարան։Երբեք, երբեք մեր երկիրը չի ունեցել այսքան  ամոթաբեր, այսքան թրքահաճո, այսքան կզող ղեկավար։  Արժանապատվության ոչ մի նշույլ, հայկականության եւ ազգային պատվախնդրության ոչ մի նշույլ, միայն   «գեղցիական»  «գյորմամիշական» կզոցի եւ ծամածռություն։ […]

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման տարիները նշանավորվեցին պետականության ամրապնդմամբ․ Դանիելյան

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման տարիները նշանավորվեցին պետականության ամրապնդմամբ, անվտանգային համակարգի կայունացմամբ և ազգային շահերի հետևողական պաշտպանությամբ։ Նա հանդես էր գալիս որպես արժանապատիվ և պատասխանատու գերագույն գլխավոր հրամանատար՝ համադրելով դիվանագիտական զգուշավորությունն ու ռազմավարական վճռականությունը՝ թե՛ Հայաստանի, և թե՛ Արցախի կենսական շահերը պաշտպանելու գործում։ Սերժ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

Ամենաընթերցված