27 Օգոստոսի, Հինգշաբթի, 2026
KFC

Զավեշտալի է, երբ Արցախ հանձնողներին համոզում են «չդավաճանել» ՀԱՊԿ-ին ու ԵԱՏՄ-ին. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Զավեշտալի է, երբ Արցախ հանձնողներին համոզում են «չդավաճանել» ՀԱՊԿ-ին ու ԵԱՏՄ-ին։

Մի պատմություն պատմեմ։

2014-ին և 2016-ին ՀԱՊԿ ԽՎ-ում 2 անգամ օրակարգային էր դարձել Պակիստանին կազմակերպության դիտորդ ադամի կարգավիճակ շնորհելու հարցը։

Բացի Հայաստանից, ՀԱՊԿ անդամ պետությունները դեմ չէին Պակիստանին դիտորդի կարգավիճակ շնորհելը։

Ես, որպես ՀԱՊԿ ԽՎ նախագահության անդամ ու ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, կտրուկ դեմ էի Պակիստանին ՀԱՊԿ ԽՎ-ում որևէ կարգավիճակ տրամադրելուն, քանի որ Պակիստանը պաշտոնապես չէր ճանաչում ՀՀ-ը, իսկ 2016-ի ապրիլյան մարտերի ժամանակ էլ Արցախի դեմ իրագործված ադրբեջանական ագրեսիայի օժանդակողներից մեկն էր։

Որպես ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար՝ պաշտոնական նամակով դիմեցի ՀԱՊԿ ԽՎ բարձրագույն մարմնին ու նշեցի, որ ՀՀ պատվիրակության համար անթույլատրելի է Պակիստանին ՀԱՊԿ ԽՎ դիտորդի կարգավիճակ տրամադրելը։

Նամակում նշել էի, որ, առնվազն մինչև Պակիստանի կողմից ՀՀ-ի չճանաչումը, մենք թույլ չենք տալու նման հարցի նույնիսկ քննարկումը ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի նիստում։

Նույն հստակ ու հայանպաստ դիրքորոշումն ուներ նաև ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը։

Մեծ աշխատանք կատարեցին նաև ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանն ու ՀՀ ԱԺ արտաքին կապերի վարչության պետ Վիկտոր Բիյագովը։

Մեր համատեղ ջանքերի շնորհիվ Պակիստանի հարցն այդպես էլ չմտավ ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստի օրակարգ։

Երբ ամեն ինչ ավարտվել էր, տեղի ունեցավ ոչ պաշտոնական զրույց ՀԱՊԿ գործընկերների հետ։

Զրույցը բաց էր ու անկեղծ։

ՀԱՊԿ ԽՎ մեր գործընկերները նշում էին, որ Պակիստանին դիտորդի կարգավիճակ շնորհելը կուժեղացներ ՀԱՊԿ դիրքերն ու կբարձրացներ կազմակերպության միջազգային հեղինակությունը։

Ես առանց տատանվելու նշեցի, որ ՀԱՊԿ ԽՎ հեղինակությունն ինձ համար կարևոր է, բայց առաջնայինն ինձ համար ՀՀ հեղինակությունն ու պետական շահն են։

Մենք որևէ պարագայում թույլ չենք տալու ՀՀ-ն չճանաչող ու Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիան արդարացնող պետությանն ստանալու դիտորդի կարգավիճակ։

Վերջում էլ հավելեցի, որ Հայաստանի ու Արցախի շահին դեմ գնացողին որևէ մեկը չի հարգի, իսկ սեփական պետության շահի դեմ գնացողը վաղը շատ հանգիստ կարող է քայլ կատարել նաև իր դաշնակցի նկատմամբ։

Ինչո՞ւ այս պատմությունը պատմեցի։

Ռուս պաշտոնյաները, երբ այսօր բողոքում են ՀՀ կառավարիչների քայլերից ՀԱՊԿ և ԵԱՏՄ շրջանակներում, ի՞նչ էին ակնկալում այսօրվա կառավարիչներից։

Ակնկալու՞մ էին, որ Շուշին ու Հադրութը, իսկ այնուհետև ողջ Արցախն Ադրբեջանին հանձնած ուժը պետք է սրբորեն պաշտպանի ՀԱՊԿ ու ԵԱՏՄ շահերը։

Պաշտպանող լինեին, Արցախն ու Արցախահայերին կպաշտպանեին»։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ