03 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Կովկասը իսլամացման վտանգի տակ է. արաբագետ

Իսլամական պետությունը սպառնալիք է ողջ Կովկասի համար, կարծում է արաբագետ Սարգիս Գրիգորյանը: «Վերջերս Կովկասի իսլամական որոշ խմբեր երդում տվեցին ԻՊ-ին եւ Կովկասը հայտարարեցին վիլայեթ: Իսկ դա նշանակում է, որ նրանք ամեն կերպ պետք է արդարացնեն խալիֆի կողմից հավատարմության երման հավանության արժանանալը եւ գործեն այդ նպատակով» : Արաբագետը համոզված է, որ այս կնտեքստու վտանգավոր զարգացումները Կովկասում կշարունակվեն:

Մոտ ապագայում միասնական արժույթին անցումը իրատեսական չէ

ԵԱՏՄ կառավարության ղեկավարների խորհրդի նիստում վարչապետը առաջարկեց ռազմավարական ապրանքների առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ տարածքում իրականացնել ռուբլիով: Henaran.am-ի հարցին, թե արդյո՞ք սա նշանակում է, որ առաջիկայում անցում կկատարենք ԵԱՏՄ տարածքում առհասարակ ռուբլով առևտրաշրջանառության, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը նշեց, որ ներկայացված առաջարկն ուղղված է արդեն իսկ ներկայացված հիմնախնդիրների լուծմանը և որևէ առնչություն չունի միասնական […]

Ի՞նչ է Հայաստանն ակնկալում ՀԱՊԿ-ից /վիդեո/

ԵՏՄ-ում սահմանային լարվածության հետ կապված հարցեր չեն քննարկվել: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ-ի տեղակալ Շավարշ Քոչարյանը: Վերջինս անդրադարձավ նաև ՀԱՊԿ-ի առաջիկա նիստին, որին մասնակցելու է նախագահ Սերժ Սարգսյանը: Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Հաջորդը Բակո Սահակյա՞նն է /վիդեո/

Արցախյան ազատամարտի առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար Վովա Վարդանովը չի կիսում տարածված տեսակետը, թե Հայաստանի հաջորդ նախագահը կարող է լինել Բակո Սահակյանը. « Բայց որ ապագա նախագահը պատերազմի մասնակից լինի և պաշտոն զբաղեցրած լինի պաշտպանության համակարգում ՝ լինի Արցախում, թե Հայաստանում, օգտակար է, քանի որ զինվորականին հատուկ է դիսցիպլինան ու սուբորդինացիան»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Վարդանովը: Մանրամասները՝ տեսանյութում

Սահմանադրական բարեփոխումների ոդիսականը պարզ է. փաստաբան

«Այս պահին չկա ձևավորված լուրջ ընդդիմություն, որը կարող է կասկածի տակ առնել սահմանադրական բարեփոխումների ընդունումը: Եթե այս տեմպով շարունակվի, ապա շատ շուտով կունենանք փաստաթղթի վերջնական տեսքը, որն էլ կընդունվի հանրաքվեի ժամանակ»,- Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում համոզմունք հայտնեց փաստաբան Նորայր Նորիկյանը: Փաստաբանը դեռ որևէ լուրջ ընդդիմադիր քայլ կամ բողոք չի տեսել: «Առայժմ միայն նախագահի հետ հանդիպումներ […]

Շատ ավելի կարեւոր կլինեն Քոչարյանի ցուցմունքները

Ամենավերջին բանը, ինչին սպասում է հանրությունը, Քոչարյանի հարցազրույցն է, կարծում է «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը: Վերջինիս համոզմամբ՝ շատ ավելի կարեւոր կլինեն Ռոբերտ Քոչարյանի ցուցմունքները մի քանի ուշագրավ իրադարձությունների մասին, որոնք երկիրը հասցրին գրեթե փակուղային դրության: Քոչարյանի վերադարձի լրջագույն խորընդոտը քաղաքագետի գնահատմամբ՝ հասարակական մերժումն է:

Ռուսական զենքը չի կրակում հայ զինվորի վրա. Վահան Շիրխանյան

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Վահան Շիրխանյանը կարծում է, որ սահմանային լարվածության մասին տեղեկատվությունը չափազանցված է: «21 տարի է զինադադարի պայմաններում ենք և այդ տարիներին չեն դադարել հայ-ադրբեջանական սահմանային ընդհարումները, մշտական է: Այսօր դա ներկայացվում է շատ ավելի մեծ ծավալների, մեծ վտանգի: Ես այդպես չեմ կարծում»,- Վահան Շիրախանյանը լրագրողներին խնդրեց  ավելի  զգույշ մոտենալ ազգային և  ռազմական անվտանգությանը: […]

Նման կետեր մայր օրենքում ներառելը վտանգավոր է

Գործող Սահմանադրությամբ աղանդների քարոզը համարվում է հոգեորսություն եւ արգելվում է: Իսկ այսօր Սահմանադրության նոր նախագծով՝ նրանց ազատ քարոզի իրավունք է տրվում: Ես դա չեմ կարող հասկանալ, որովհետեւ Սահմանադրությունը գլխավոր օրենքն է, նման կետեր մայր օրենքում ներառելը վտանգավոր է, կարծում է Հայ ասպետ հիմնադրամի հիմնադիր-տնօրեն, հաղորդավարուհի Կարին Տոնոյանը: Վերջինս անդրադառնալով փոփոխվող Սահմանադրության շուրջ ծավալված մյուս մերժվող դրույթին՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի