22 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Կարեն Անդրեասյանը մտադրություն չունի

ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը չի պատրաստվում հրաժարական ներկայացնել Արդարադատության նախարար, իր մտերիմ Գրիգոր Մինասյանի հեռանալուց հետո։ Այս մասին «Ֆեյսբուքում» գրել է ԲԴԽ մամուլի խոսնակ Մերի Գևորգյանը։ «Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնավարումը որևէ առնչություն չունի Կառավարության որևէ անդամի պաշտոնավարման կամ քաղաքական գործընթացների հետ: Կարեն Անդրեասյանը որևէ մտադրություն չունի հրաժարական ներկայացնելու: Նա վստահաբար կշարունակի աշխատել մինչև իր պաշտոնավարման […]

«Սա խմածության հետևա՞նք է, թե՞ շան պես վախենալու»

Լրագրող Սյուզի Բադոյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով․ «Սա խմածության հետևանք ա՞, թե՞ դաստիարակության։ Քաղաքական ագրեսիայի՞: Գուցե շան պես վախենալո՞ւ, որ փոփոխություն ա լինելու ու նորից դառնալու են ոչ մի բան։ Էս մակարդակի վրա ապշած` գրել ա ինձ սրբազանի աջակիցը և հարցնում է` հիմա ո՞ւմ վախն է էս բառամթերքով փոխանցվել ՀԺ-ով»։  

Անահիտ Սիմոնյանը վաճառել է բիզնեսները եւ մշտական բնակության տեղափոխվել ԱՄՆ

«Այո՛, մենք Միացյալ Նահանգներում ենք, այո՛, ես վաճառել եմ ՀՀ-ում իմ բոլոր բիզնեսները, ես ընդհանրապես չեմ փոշմանում: Արմանն այստեղ արդեն հաճախում է հայկական դպրոց, հարմարվել ենք: Իսկ եթե ավելի լուրջ, կյանքը ինձ համար շարժում է, ես սիրում եմ մշտապես շարժման մեջ լինել: Այս պահին իմ ու երեխայի «նավի նավապետը» ես եմ»,-ասել է Անահիտ Սիմոնյանը։

Իրանը չի վախենում պատերազմից, բայց գործողությունն ավարտված է․ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչի

«Իրանն իրացրել է միայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն օրինական պաշտպանության իր իրավունքը և թիրախավորել է բացառապես ռազմական բազաները և անվտանգության օբյեկտները: Գործողությունն ավարտված է, բայց եթե Սիոնիստական ​​ռեժիմը մտադիր է պատասխան քայլեր ձեռնարկել, մեր պատասխանն ավելի խիստ կլինի: Իրանի Իսլամական Հանրապետությունը չի ձգտում սրելու լարվածությունը և պատերազմը, թեև չի վախենում պատերազմից»,- ընդգծել է Արաղչին:

Գնալ և ծառայել, համագործակցելով հորդ և եղբորդ անհիմն մեղադրանքներ առաջադրողների հետ, ստորություն է

Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Առաջինը՝ համաձայնվել, դառնալ նախարար 2020 թ․-ի խայտառակ պարտությունից հետո, ցույց է տալիս, որ այդ մարդը զուրկ է տարրական ազգային արժանապատվության զգացունից։ Իհարկե, սա վերաբերում է բոլոր ՔՊ-ական պատգամավորներին և նախարարներին։ Երկրորդ՝ փաստորեն նա զուրկ է նաև ընտանեկան ավանդույթներից։ Այն դեպքում, երբ քրեական մեղադրանքներ են առաջադրված նրա հարազատ հոր […]

Մանրամասներ այսօրվա հանրահավաքից

Այսօր Հանրապետության հրապարակում հանրահավաք է լինելու։ Հանրահավաքը կազմակերպվել է «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության առաջնորդների կողմից՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ։ Մայիսի 9-ից շարժումը մայրաքաղաքում հանրահավաքներ և բողոքի ակցիաներ է կազմակերպում։ Այս անգամ շարժումը հայտարարում է «հաղթանակի և հույսի» փուլի մեկնարկի մասին։ Հանրահավաքը կմեկնարկի ժամը 18։30-ին, իսկ 18։00-ին շարժման աջակից երիտասարդները Մատենադարանի մոտից քայլերթով կգնան Հանրապետության հրապարակ՝ […]

Տասնապատիկ ավելի վատ

«Հրապարակ»-ի խմբագիր Արմինե Օհանյանը գրել է. Բաց ու թափանցիկ լինելու ամպագոռգոռ խոստումներով իշխանության եկած երիտասարդները մեծ արագությամբ գերազանցեցին իրենց նախորդների ոչ թափանցիկ գործելաոճը: Նախ՝ կառավարության նիստերը դարձան ձեւական, իսկ քննարկվող հարցերի 90 եւ ավելի տոկոսը՝ չզեկուցվող: Երկաթե վարագույր քաշեցին ցանկացած տեղեկատվության վրա: Արտաքին քաղաքական հարցերը դարձան մի քանի հոգու մենաշնորհը, եւ անգամ ԱԳՆ աշխատակազմում, դիվանագիտական […]

Պայթյունավտանգ իրավիճակ՝ Հայաստանի շուրջ

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը տելեգրամի իր ալիքում գրել է․ «Պայթյունավտանգ իրավիճակ՝ Հայաստանի շուրջ Իսրայելական բանակի հետևակը մուտք է գործել Լիբանան, իսկ հրետանին ընդլայնում է հարձակումների աշխարհագրությունը. հրետակոծվում է Լիբանանի տարածքը։ Չափազանց մտահոգիչ տեղեկատվություն է, որի խորքային հետևանքը, աշխարհագրական մոտիկությունը մեր շատ հայրենակիցներ չեն գիտակցում: Միջազգային հարաբերություններում ուժի գործոնը դառնում է միակը, որոշիչը, ինչը քաջալերում է ագրեսիվ […]

Ժամանակը ցույց տվեց, որ Սերժ Սարգսյանը ճիշտ որոշում կայացրեց. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․  «Ժամանակը ցույց տվեց, որ Սերժ Սարգսյանը  ճիշտ որոշում կայացրեց։ Հոկտեմբերի 1-ը շրջադարձային է եղել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների համար: 1827թ. հոկտեմբերի 1-ին գեներալ Պասկևիչի գլխավորությամբ ռուսական բանակն ու հայ կամավորականներն ազատագրեցին Երևանի բերդը: Այդ օրվանից հայ-ռուսական հարաբերությունները թևակոխեցին նոր շրջափուլ: Երևանի ազատագրմանը հաջորդեց 1828թ. փետրվարին կնքված […]

Անձնագրային ծառայությունը որոշում է, որ այսուհետ դուք մարդ չեք, այլ պրեժևալսկու ձի

Արման Աբովյանը անդրադառնալով ՍԴ-ի կողմից ՀՀ Անկախության հռչակագրի չեղարկման փաստին, գրում է. ՀՀ Սահմանադրական դատարանը ( ավելի ճիշտ այսուհետ, այսպես կոչված ՍԴ ն)որոշում է կայացրել Հայաստանի Անկախության հռչակագրում Արցախի վերաբերյալ կետը ոչ իրավաչափ ճանաչելու մասին: Սրանով տրվել է Հայաստանը “արևմտյան ադրբեջան” դարձնելու մեկնարկը, և եթե դուք դա դեռ չեք հասկացել, ապա կամ դուք շատ եք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի