Ունենք բոլոր հիմքերը պնդելու, որ 2019 թ. տնտեսական աճը մոտ կլինի 7 տոկոսին. ՀՀ վարչապետ
Եվ այսպես, այսօր հրապարակված պաշտոնական տվյալների համաձայն, 2019-ի հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը կազմել է 7.1%: Նույն ժամանակահատվածում արդյունաբերական արտադրանքի աճը կազմել է 8.8%, շինարարության աճը՝ 4.5%, առևտրի աճը՝ 8.9%, ծառայությունների աճը՝ 15.1%: Արտահանումն ավելացել է 7.2%-ով: Միջին ամսական աշխատավարձը աճել է 5.9 տոկոսով: Սրանք բավականին լավ ցուցանիշներ են, […]




































