«ՀՖՖ-ն էլ ձեզնով արեք, սորոսացրեք». Մարգարիտ Եսայան
ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այո, Հենրիկ Մխիթարյանը իմ հերոսն է
Ո՝՝նց եք կարողանում հերոսներին հեռացնել ձեզնից ու ձեր չեղած տեղով հերոսներին նեղացնել, այ նորամանուկներ, ի՞նչ կարծում եք իշխանությունը փաթեթով առե՞լ եք, այնպես ինչպես ուզում եք Արցախը փաթեթով տա՞լ, սխալվում եք, չարաչար եք սխալվում։ Երեկ հետեւել եմ սոցցանցերում կատարվող հերթական թունաքիմիկատների արտահոսքին, ինչ-որ անհայտ անձինք, ֆեյքեր, չկայացած եւ հիմար գլուխներ իրենց չգիտես ում տեղը դրած ՀԵՆՐԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ են քննարկում, նրա մայրիկին են քննարկում, յա՝, իրո՞ք, մտածում եք դուք էդքան կա՞ք, այ սրիկաներ, ամոթ ձեզ, հազար ամոթ, ճիշտ այնպես ինչպես արցախյան հերոսներին եք փորձում սեւացել, հիմա էլ մեր հպարտությա՞նն եք ուզում նեղացնել․․․
Հանգիստ նստեք եւ ծպտուններդ այլեւս չլսվի, արդեն անտանելի եք դառնում, զզվելի, ՀՖՖ-ն էլ ձեզնով արեք, սորոսացրեք, սորոսացվեք, հե՞տո, ուզածներդ ի՞նչ է, երկիրը առնել-ծախելով եք զբաղված, բոլոր արժեքները, բոլոր նորմալ մարդկանց, բոլոր հերոսներին, այո, Հենոն մեր հերոսն է, մեր ժողովրդի, նա մեր պատմության լուսավոր էջն է գրում, իսկ դուք ի՞նչ եք անում,,Եվ հարցն ամենեւին այն չէ, Հենոյի մայրը ընտրվեց ՀՖՖ անդամ թե ոչ, հարցը ձեր էս թույնն է որ թափում եք, կեղծ բաներ եք տիրաժավորում․․․
«Հարցը այն ատելությունն է եւ անուղեղությունը, որ ունեք, իսկ ձեր վարչապետը ծպտուն չի հանում, երեւի ավելի լավ, մի ախմախ բան կասի եւ ավելի վատ կլինի․․․Ասելիքս այո, այն է, որ հավաքեք ձեր ֆեյքերին եւ զոմբիներին բոլոր հարթություններից, հավաքեք ու տարեք ձեր տներում պահեք, դուք չանեք, մենք հաստատ անելու ենք․․․ ՀԵՆՐԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ,ԱՅՈ, ՀԵՐՈՍ Է․․Ձեր կողտոտ ձեռքերը հեռու նրանից․․.»: