Նրանք դառնալու են բորոտներ, ում հետ շփվելը ու ձեռք տալը լինելու է անպատիվ գործ
Հայոց պատմության թերեւս ամենասիրված ու ամենալեգիտիմ թագավորը Քաջ Նազարն էր, կարծում է «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը, մասնավորապես նշելով.
«Բայց երբ ժողովուրդը բացահայտեց, որ նա չունի քաղաքական տեսլական, ավելին, որ նա վագրին թարս էր հեծնել ոչ թե իր քաջության շնորհիվ, այլ պատահականորեն, անմիջապես քշեց նրան։
Պատահական չէ, որ առավել ակտուալ են դարձել խոսակցությունները պոստնիկոլյան Հայաստանի մասին։ Ընդ որում, բացի Հայաստանի տնտեսական ու քաղաքական ապագայի որոշումից, խոսքը վերաբերում է նաեւ կոնկրետ մարդկանց ճակատագրերի, որոնք խեղվել են այս ռեժիմի մեջ։
Պատգամավորների, մարզպետների ու տարբեր նախարարների ճակատագիրը պարզ է․ նրանք քաղաքական լյուստրացիա են անցել եւ լրացրել են այն մարդկանց ցուցակը, ում հակացուցված է երբեւէ քաղաքականությամբ զբաղվել։ Ցավոք, եթե հանկարծ ետնիկոլյան Հայաստանում արգելվեն սորոսական ֆոնդերը, սրանք գործազուրկ են մնալու, քանի որ ոչ մի մասնագիտության չեն տիրապետում։ Իհարկե, սովից չեն մեռնի, քանի որ ներկա բուռն կոռուպցիոն միջավայրում մի բան ետ գցած կլինեն։
Առավել ցավալի է ռեժիմին ծառայող այն երիտասարդների ճակատագիրը, ովքեր ապահովում են այս ռեժիմի գոյատեւման ֆոնը, ովքեր ռեժիմին են վաճառում իրենց երիտասարդ, դեռ չկայունացած բարոյականությունը։ Խոսքն, առաջին հերթին, ստրկական կախման մեջ գտնվող իշխանական ֆեյքերի ու ֆեյք քշողների մասին է։
Շատ մարդկանց են նրանք հայհոյել ու անպատվել, եթե անգամ իրենք էլ չեն արել, ապա իրենց համքարության կեղտն անպայմանորեն կպնում է իրենց: Եւ դժվար չէ պատկերացնել, թե իրավիճակի փոփոխությունից հետո ինչպես կվարվեն իրենց հետ այն մարդիկ, ում օրական ռեժիմով՝ որպես իրենց աշխատանք, հայհոյում են այս ֆեյքերը։ Նրանք դառնալու են բորոտներ, ում հետ շփվելը ու ձեռք տալը լինելու է անպատիվ գործ։ Ու ոչինչ գաղտնի չի մնալու․ արդեն իսկ դատարանում է դիմումը, որով գործատուները պարտավոր են ներկայացնել աշխատակիցների ցուցակները, իսկ մի քանի ամսից՝ Քաջ Նազարին թախտից գցելուց հետո, ցուցակները մի քանի րոպեի տեխնիկական հարց կդառնան։
Ցավոք, այս երիտասարդները չեն կարող հայտարարել, թե իրենք հրաման են կատարել, իրենց աշխատանքային պարտականություններն են իրականացրել։ Ոչ մի աշխատանք, մանավանդ՝ քաղաքացիական, չի արդարացնում պատիվը վաճառելով օրվա հացի խնդիր լուծելը։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում այս երիտասարդներին հանուն իրենց ապագայի, հանուն իրենց երեխաների ու ընտանիքների ապագայի հրաժարվել ներկա անբարո գործից։ Մենք անց են կացնում թրեյնինգներ, որտեղ այս երիտասարդները կարող են վերապրոֆիլավորվել, ստանալ օգտակար, ստեղծագործ մասնագիտություններ՝ ի հակադրություն իրենց ներկա քանդող-ոչնչացնող գործի։ Մենք պատրաստ ենք նաեւ օժանդակել նրանց աշխատանքի տեղավորման հարցում։
Այս գործը մենք կհամարենք մեր համար պատվի գործ, քանի որ փրկված հոգիները հասարակությանն են, բոլորինս են։ Ինձ հետ կարող եք viber-ով կապվել +37491 409115 կամ գրել անձնական նամակ (private message) messanger-ով»: