«Իշխանական քարոզչամեքենան սին ջանքեր է գործադրում սվաղելու համար ԱԳ նախարարի անհաջող եւ սկանդալային հարցազրույցը». Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իշխանական քարոզչամեքենան սին ջանքեր է գործադրում սվաղելու համար ԱԳ նախարարի անհաջող եւ սկանդալային հարցազրույցը։ Բովանդակային բազան փաստարկային առումով նույնքան թույլ է, որքան ողջ խորհրդարանական դիվանագիտությունը միասին վերցրած։ Այս մարդիկ շարունակում են բոլորին դնել երկարականջավորների տեղ եւ կարծել, որ ներսում հեքիաթներ պատմելով կարելի է երկրիրը ամրացնել դրսում։ […]





































