23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սա ազգային դավաճանություն է

Քաղաքական, հասարակական գործիչ Սամվել Ֆարմանյանը գրում է.

«Ֆուտբոլը (սպորտն ընդհնարապես), պիտի ժողովրդին միավորի, ինչպես պատերազմն է միավորում, ինչպես ժողովրդի անցյալը` պատմությունն է միավորում, ինչպես անցյալի հերոսներն են միավորում: Ֆուտբոլը, սպորտը 21-րդ դարում մարդկանց ազգային զգացմունքներն արտահայտող ամենաառաջնային ու քիչ հարթակներից մեկն է: Այն, ինչ տեսնում ենք վերջին շրջանում, բնավ չի խոսում, որ էդ գիտակցությունը մեզանում առկա է:

Նիկոլի իշխանությունն անում է ճիշտ հակառակը` հետևողականորեն բաժանում ու ջլատում է այն ամենը, ինչը կարող է անգամ տեսականորեն հայ ժողովրդին համախմբելու պոտենցիալ ունենալ: Սա ազգային դավաճանություն է: Գիտակցված, թե ոչ, էական չէ: Սա ազգային դավաճանություն է:

Բայց էս ամեն ինչից զատ. նա, ով համարձակվում է որևէ թթու խոսք ասել/գրել մեր ժողովրդի լավագույն դեսպան, մեր հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի ու նրա մոր` Մարինա Թասչյանի հասցեին, նա տականք է, ազգություն չունեցող տականք: Հիշողությունից, ազգային ինքնագիտակցությունից ու ազգային արժանապատվությունից զուրկ մանկուրտ… երևի, ուղղակի, երկոտանի:

Հ.Գ. Ներողություն եմ խնդրում ինձ ոչ բնորոշ բառամթերք օգտագործելու համար: Կարծում եմ` այս դեպքում այն լիովին հասկանալի է

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ