20 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՀՈԳԵՎՈՐ

Պետք է քաջ գիտակցենք, որ ազգային և հասարակական համերաշխությանն այլընտրանք չկա. այս խորհրդարանից պիտի սերմանվի սերը, փոխհասկացողությունը. Գարեգին Բ

Այսօր մեր հայրենիք Հայաստանն ու Արցախը դիմակայում են արտաքին և ներքին լուրջ մարտահրավերների՝ հանդիման Ադրբեջանի կողմից շարունակվող ագրեսիայի ու ծավալապաշտական նկրտումների, ԱԺ 8-րդ գումարման առաջին նիստին ասել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: «Մեծարգո նախագահ Հայաստանի Հանրապետության, Հարգելի նախագահող, Հարգելի պատգամավորներ և ներկաներ, Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում ձեզ Ազգային ժողովի 8-րդ գումարման անդրանիկ […]

Երազ իմ երկիր հայրենի

«Խնդրե՛ք, և Աստծուց կտրվի ձեզ, փնտրե՛ք, և կգտնեք, բախե՛ք, և կբացվի ձեզ համար, որովհետև, ով խնդրում է, առնում է, ով փնտրում է, գտնում է, և ով բախում է, բացվում է նրա առաջ» (Ղուկաս ԺԱ  9-10) Ուշ գիշեր է, պառկել եմ քնելու, բայց ֆեյսբուքյան անհանգիստ լրահոսից չեմ կարողանում կտրվել (ես մենակ չեմ այս գործում, գիտեմ, բայց […]

Կարգալույծ է հռչակվել Տ. Պետրոս աբեղա Ազարյանը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Պետրոս աբեղա Ազարյանը: Տնօրինության համար հիմք է ծառայել Պետրոս աբեղայի` եկեղեցական ծառայությունից հրաժարվելու մասին խնդրագիրը: Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Նորայր Ազարյան ավազանի անունով:

Ամեն մեղք և հայհոյանք կներվեն մարդկանց, բայց Հոգու դեմ հայհոյանքը չպիտի ներվի

Հրաշափառ Հարությունից հետո Հիսուս Քրիստոս խոսեց Սուրբ Հոգու մասին՝ ասելով. «Առե՛ք Սուրբ Հոգին…» (Հովհաննես Ի 22), իսկ Համբարձումից առաջ պատվիրեց նստել Երուսաղեմում, մինչև երկնքից զորություն ստանալը: Տերն առաքեց Սուրբ Հոգին կրակի նմանությամբ՝ պահելու և պարսպապատելու համար Սուրբ Եկեղեցին, որպեսզի սատանան այնտեղ չմտնի և ավերածություն չգործի, որովհետև սատանան Սուրբ Հոգու կրակից սարսափահար է լինում: Քրիստոս հայտնեց […]

Մի՛ դատեք, որ չդատվեք

«Մի՛ դատեք, որ չդատվեք. որովհետև ինչ դատաստանով որ դատեք, նրանով պիտի դատվեք, և ինչ չափով որ չափեք,   նրանով էլ ձեզ կչափվի»։ Մենք սովոր ենք ուրիշների մասին կարծիք հայտնել, առանց երկար մտածելու և զգուշություն ցուցաբերելու: Դատելու այս վատ սովորությունը տարածված է ամենուր. դատում ենք ինչպես գյուղում, այնպես էլ քաղաքում, ինչպես տանը, այնպես էլ աշխատավայրում։ Ու ցավոք, դատելիս, չենք վարանում մեր ընկերոջ, մոտիկ մարդու, կամ պարզապես անծանոթ մեկի մասին վերջնական ու վճռական որոշում հայտարարել։ Սովորաբար դատողների […]

Օգնելով ուրիշին՝ օգնում ես ինքդ քեզ

«Եթե մեկը քեզ հարկադրի մի մղոն ճանապարհ անցնել, նրա հետ երկո՛ւսն էլ գնա: Տո՛ւր նրան, ով քեզնից խնդրում է. և ով կամենում է քեզնից փոխ առնել, երես մի՛ դարձրու նրանից»:  Մատթեոս Ե 41-4 Մարդուն օգնելու տեսակները բազմազան են, սակայն երբ հարցը վերաբերում է օգնելուն, շատ մարդիկ այն տեսնում են միայն նյութական, դրամական աջակցության մեջ և […]

Գարեգին Բ-ն ցավակցել է Համայն Ռուսիո Պատրիարքին Կամչատկայում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքին՝ հուլիսի 6-ին Կամչատկայում (Ռուսաստանի Դաշնություն) տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ։   «Նորին Սրբությունը Ռուսաստանի ողջ ժողովրդին, զոհվածների ընտանիքներին ու հարազատներին փոխանցել է Հայոց Եկեղեցու հոգևոր դասի և հայ ժողովրդի վշտակցությունը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայցել է Բարձրյալ Տիրոջը երկնային […]

Որտե՞ղ փնտրել երջանկություն

Մարդիկ ամենուր ինչ-որ բան են փնտրում։ Այն, ինչ իսկապես փնտրում ենք կոչվում է երջանկություն: Այնուամենայնիվ, շատերը չունեն երջանկություն, որովհետև չգիտեն որտեղ գտնեն այն: Երջանկության ոսկե ուղին թերևս անձնվիրությունն ու սերն է․ սեր, որը հոգատարություն, ջերմություն և որոշակի գթություն է առաջացնում յուրաքանչյուր կենդանի հոգու համար: Սերը երջանկություն տանող ուղիղ ճանապարհն է, ինչի շնորհիվ մարդկային հոգին հարստանում […]

Արամ Ա Կաթողիկոսն ու Հռոմի պապը Վատիկանում ելույթ կունենան հոգևոր պետերի հանդիպմանը

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը հունիսի 30-ին կմեկնի Վատիկան՝ մասնակցելու Լիբանանի քրիստոնյա հոգևոր պետերի հանդիպմանը, որին ներկա է լինելու նաև Հռոմի Ֆրանցիսկոս պապը: Հանդիպումը տեղի է ունենալու հուլիսի 1-ին և բաղկացած է լինելու երկու մասից՝ Լիբանանի ներկա իրավիճակի քննարկում ու Լիբանանին աջակցության թեմայով հրապարակային արարողություն: Հանդիպման առաջին հատվածում ելույթ են ունենալու […]

Արժանի լինենք սրբերի սխրանքներին

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Դանիել մարգարեի և Սեդրակ, Միսաք, Աբեդնագով երեք մանուկների հիշատակության օրը: Դանիել մարգարեն Սուրբ Դանիել մարգարեն հին կտակարանի չորս մեծ մարգարեներից է՝ մեկն աստվածաշնչյան այն մարգարեներից, ում անունով կա Աստվածաշնչի կանոնում ներառված գիրք: Նա սերում է Իսրայելի թագավորական ցեղից: Ապրել է Քրիստոսի ծննդից առաջ 6-րդ դարում:  Դանիելը Հովակիմի թագավորության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

Ամենաընթերցված