20 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՀՈԳԵՎՈՐ

Ինչպիսի՞ն են քո մտքերը

«Եղբայրնե՛ր, ինչ որ ճշմարտութեամբ է, ինչ որ՝ պարկեշտութեամբ, ինչ որ՝ արդաութեամբ, ինչ որ՝ սրբութեամբ, ինչ որ՝ սիրով,  ինչ որ՝ բարի համբավով, ինչ որ՝ առաքինութեամբ, ինչ որ՝ գովութեամբ, – ա՛յն խորհեցէք» (Փիլիպ 4:8): Այս է պատգամում Պողոս առաքյալը՝ խոսելով մտքերը մաքրելու մասին: Սակայն մենք արդյոք հաճա՞խ ենք մտածում ու կարևորում այն, ինչի մասին խորհում ենք: Երբեմն իսկապես պակաս կարևորություն ենք տալիս մեր մտքերին: Կարծում ենք, թե ոչ ոք չի կարող երբևէ իմանալ, թե ինչ  ենք մենք մտածում, և մեր ոչ աստվածահաճո մտքերը կարող ենք քողարկել […]

Խաչվերացի քարոզ

Սիրելինե՛ր, անսահման խնդությամբ շնորհավորում եմ ամենքիս այս սքանչելի տոնի՝ Խաչվերացի կապակցությամբ, որ տոնում են աշխարհի բոլոր քրիստոնյա եկեղեցիները: Կրկին անգամ սիրող Հայրը համախմբեց մեր մեծ քրիստոնեական ընտանիքը Իր տան սուրբ կամարների ներքո, որպեսզի ևս մեկ անգամ հիշատակենք մեր փրկությունը հանդիսացող Սուրբ Խաչի ամենակարող զորությունը Տիրոջով և մեր աղոթքները վերառաքենք առ Հայր՝ ամեն պարագայում ապավինելով անհաղթ […]

Մայր Աթոռում բացված ցուցահանդեսում առանձին ցուցավահանակներով ներկայացված է Դադիվանքը և Արցախի ոչնչացվող ու վտանգված սրբավայրերը

Մայր Աթոռի Արխիվը «Միջազգային կրոնական ազատություն և խաղաղություն» համաժողովի շրջանակներում, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կազմակերպել է արխիվային վավերագրերի և լուսանկարների ցուցահանդես (հեղինակ և համադրող Տ. Ասողիկ աբեղա Կարապետյան):  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արխիվից հայտնում են, որ այս գործում Մայր Աթոռի Արխիվին աջակցել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը: Ցուցահանդեսը ներկայացնում է Արցախի պատմամշակութային ժառանգությունը, […]

Երբ մարդը խախտեց օրենքը և մեղքի մեջ հայտնվեց, դրանից առաջացավ մեղքը քավելու հրամայականը…

Երբ մարդը խախտեց օրենքը և մեղքի մեջ հայտնվեց, դրանից առաջացավ մեղքը քավելու հրամայականը: Իսկ քավության գաղափարն ամբողջապես կապված է արդարության գաղափարի հետ, ինչպես նաև խորապես արմատացած մարդկային բարոյական բնության մեջ: Այսպիսով` առաջին մեղքը Աստծո կամքին հակառակվելն էր: Եվ հանուն աստվածային արդարության` այդ մեղքը պետք է քավվեր:

Տիրոջո՛վ ուրախացիր, և նա քո սրտի ուզածը կտա քեզ

Կարևոր է Աստծո կամքը ճանաչելը։ Հիսուս ասել է, որ Իր բարեկամները նրանք են, ովքեր ճանաչում և հնազանդվում են Աստծո կամքին. «Որովհետև ով կատարում է Աստծու կամքը, նա է Իմ եղբայրը, քույրն ու մայրը» (Մարկոս 3․35) Աստծուց հեռանալու մարդկային սխալը ցավոք շատերին է իր թակարդը գցել: Չենք էլ գիտակում` ինչպես կարող ենք ապրել առանց Տիրոջ, բայց մի փոքր խնդիր ու մարդը դառնում է անհավատ: Փոխարենը` Աստված այդպես չի վարվում մեզ […]

Մեր ժողովուրդն իր պատմության ամենադժնդակ ժամանակներում անգամ բարձր է դասել ուսումն ու կրթությունը․ Գարեգին Բ

Գարեգին Բ-ն հայրապետական ուղերձը է հղել Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով։ Ուղերձում ասված է․ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում կրթական գործի կազմակերպիչներին, մանկավարժներին, աշակերտ և ուսանող Մեր զավակներին։ Սիրելիներ, նոր ուսումնական տարեշրջանը բերում է ապագայի նոր հույսեր ու ծրագրեր և հավատ, որ այսօր սերմանված […]

Քո նեղության օրը կանչի՛ր Ինձ, և Ես կփրկեմ քեզ, ու դու կփառաբանես Ինձ» (Սաղմ. 49:15)

Այն, թե ինչպես է առաջացել չարը, հնուց ի վեր եղել է մարդու հետաքրքրության առարկան։  Մարդն իր գիտակցական կյանքի հենց սկզբից բախվեց այնպիսի ուժերի հետ, որոնց ի վիճակի չէր ղեկավարելու, և որոնք վնասակար ու կործանարար ազդեցություն էին թողնում: Ոմանք գուցե հարցնեն. Ինչպե՞ս կարող էր բարի ու սիրող Աստված ստեղծել սատանայի նման չար ոգեղեն էակի։ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ […]

Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի առթիվ Սուրբ Գայանե վանքում պատարագ կմատուցվի

Օգոստոսի 15-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք): Բերկրառատ այս տոնի առիթով, Սուրբ Գայանե վանքում ժամը 10:30-ին Սուրբ Պատարգ կմատուցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, Հայաստանի Աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղար Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը: Հավարտ Սուրբ Պատարագի, Մայր Աթոռի Սուրբ Տրդատի բաց խորանին կկատարվի Խաղողօրհնեքի արարողություն, որից հետո օրհնված […]

«Ամենքը փնտրում են քեզ» (Մարկ. 1:37)

Մեր և մեր շրջապատում եղած շատերի կյանքում ականատես ենք լինում այնպիսի իրավիճակների, երբ մարդիկ փնտրում են Աստծուն: Սա միանգամայն բնական երևույթ է, քանզի այն հանդիսանում է յուրաքանչյուր քրիստոնյայի համար կարևորագույն ձգտում: Աստծուն փնտրելու համար կա՛մ պետք է Նրան արդեն ճանաչած և կորցրած լինել, կա՛մ երբևէ ճանաչած չլինել: Աստծուն փնտրելու համար նախ պետք է իմանալ, որ […]

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ: «Մեծարգո վարչապետ, խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության վարչապետի պատասխանատու պաշտոնում նշանակվելու առիթով հղում ենք Ձեզ արդյունավետ աշխատանքի Մեր մաղթանքները: Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով մեր ժողովրդի կյանքում և մեր երկրի շուրջ ստեղծված իրավիճակն այսօր հրամայական է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

Ամենաընթերցված