06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

ՀՈԳԵՎՈՐ

Թող օրհնյալ լինի այն մարդը

Բայց թող օրհնյալ լինի այն մարդը, որ հույսը Տիրոջ վրա կդնի, որ Տերը նրա հույսը կդառնա։ Նա կլինի ինչպես հոսող ջրերի մոտ աճած ծառ և իր արմատները կձգի դեպի ջրերի հոսանքը. երբ տոթը հասնի՝ չի վախենա. նրա սաղարթն անտառի պես կտարածվի իր շուրջը. երաշտ տարուց չի վախենա և չի դադարի պտուղ տալուց։ Երեմիա 17:7-8

Հավատը Գրքից փոխանցվում է Սուրբ Հոգու միջոցով. մեծերը` Աստծո մասին

«Քանի որ հավատը միակ մուտքն է դեպի Քրիստոս, ապա, որպես կանոն, առաջին տեղում պետք է լինի սուրբգրային գիտելիքը որքան հնարավոր է ավելի լավ իմանալու սկզբունքը, նաև հավատը այդ գիտելիքի նկատմամբ: Հավատը Գրքից փոխանցվում է Նրա Սուրբ Հոգու միջոցով, ոչ թե ուղղակի արտաբերված խոսքերով, ոչ թե սառը, անտարբեր կամ երկմտությամբ արտասանելով, ինչպես դա անում են շատ […]

Նայում է հարևանի մեքենային ու գնում ավելի լավն առնում

Մարդը նայում է հարևանի մեքենային ու գնում ավելի լավն առնում, բայց դրանից էլ իր սիրտը չի հանգստանում, քանի որ լավից լավն էլ կա: Հիմա էլ աչքը էն մյուսի վրա է: Իսկ մեկ ուրիշն էլ, որ էլի մեքենա չունի, տեսնում է փողոցով անցնող մի կաղ մարդու ու փառք տալիս Աստծուն որ ինքը երկու ոտք ունի: Կաղն […]

Կհոտի

Բարիքներով լի կյանքը նման է ջրով լի կուժի. եթե այդ ջուրը կժից չդատարկվի մարդկանց ծարավը հագեցնելու համար, նորով չի լցվի, այլ կհոտի: Առանց վախենալու բաշխե՛նք մարդկանց մեր բարիքներից, որպեսզի Տերը մեզ նոր բարիքներով լցնի: Հոկտեմբերի 26-ի ճաշու ընթերցվածք՝ Առակ. 3: 1-6 Երեմ. 17: 7-8 Բ Տիմ. 2: 3-10 Մատթ. 19: 27-29։

Վատիկանը` մանկապղծության եւ միասեռ ամուսնությունների դեմ

Վատիկանի հռոմեա-կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոսների խորհուրդը հավանություն է տվել զեկույցին, որով միասեռ ամուսնությունների արգելքը պահպանվում է։ Զեկույցը կազմել են Հռոմի պապի կողմից ընտրված հատուկ հանձնաժողովի անդամները, գրում է «Россия сегодня»-ն։ Զեկույցում առանձին նշվում է մանկապղծության հանդեպ անհանդուրժողականությունը։ Հիշեցնենք, որ վերջերս Կաթոլիկ եկեղեցու լեհ քահանա Քշիշտոֆ Հարամսան սենսացիոն խոստովանություն էր արել։ Նա ասել էր, որ համասեռամոլ է: Նա ասել […]

Նա գալիս է անաղմուկ, երբ չես իմանում

Մարդ ամենից առաջ իր մաքրման համար պետք է ճգնի: Աստվածային Շնորհքն իր շնորհներն ուղարկում է ի վարձատրություն նրանց, ովքեր կրքերից մաքրվել են և նրանց այցելում է անաղմուկ, այն ժամանակ, երբ նրանք չեն իմանում: ԽՐԱՏ ՍԲ. ՆԵԿՏԱՐԻՈՍ ՊԵՆԴԱՊՈԼՍԵՑՈՒ

Լեգենդ սիրո մասին

Մի ժամանակ, վաղուց, շատ վաղուց երկրի վրա կար մի կղզի, որտեղ ապրում էին բոլոր հոգևոր արժեքները: Բայց մի անգամ հանկարծակիորեն նրանք նկատեցին, թե ինչպես էր կղզին կամաց- կամաց անցնում ջրի տակ: Բոլոր արժեքները նստեցին իրենց նավերը և հեռացան: Կղզում մնաց միայն Սերը: Նա սպասում էր մինչև վերջ, սակայն, երբ սպասելն արդեն անհնարին դարձավ, վերջինս նույնպես […]

Ավետարանի խոսքը մեր դեղորայքն է. մեծերը` Աստծո մասին

«Քրիստոսը մեր բժիշկն է: Բժիշկները մեր մարմինն են բժշկում, Քրիստոսը բժշկում է ամբողջապես՝ հոգին և մարմինը: Քրիստոսը ներում է մարդու մեղքերը և նրան ազատում հիվանդություններից ու հոգևոր մահից: Ավետարանի խոսքը մեր Դեղորայքն է. ամեն օր թեկուզ մի փոքրիկ խոստում-դեղահաբ ընդունող մարդը կենդանանում-աշխուժանում է, ինչպես որթատունկի ճյուղ»: ՎԻՐԽՈՎ Ռուդոլֆ Լյուդվիգ – (1821-1902), գերմանացի բժիշկ, դեղագետ, հյուսվածքաբան, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի