Հայտնի է, որ Հայդնը իր աշխատանքները սկսում և ավարտում էր աղոթքով: Նա խորապես համոզված էր, որ. «Ամեն տաղանդ բխում է Աստծուց, և Աստված վարձահատույց կլինի Իր պարգևները թե՛ չարությամբ, թե՛ բարությամբ օգտագործողին: Ամեն օր ես ծնրադիր աղոթել եմ առ Աստված, որպեսզի նա ինձ տաղանդ պարգևի՝ արժանավայել կերպով Իրեն փառաբանելու համար»: ՀԱՅԴՆ Ֆրանց Յոզեֆ – (1732-1809), […]
«Մի՛ արեք որևէ բան հակառակության ոգով, ոչ էլ որևէ բան՝ սնապարծությամբ, այլ խոնարհությամբ մեկդ մյուսին ավելի լա՛վ համարեցեք, քան ինքներդ ձեզ: Միայն ձեր շահը մի՛ փնտռեք, այլ յուրաքանչյուր ոք՝ ընկերոջ շահն էլ» (Փիլ. 2:3-4):
Եւ շատ ժողովուրդ եկավ Նրա մոտ, որ իրանց հետ ունեին կաղեր, կույրեր, համրեր, հաշմանդամներ, և ուրիշ շատեր, և նրանց գցեցին Հիսուսի ոտները, և Նա նրանց բժշկեց։ Մատթեոս 15:30
«Համբերությամբ միահյուսված իմ կյանքը միայն ուրախություն է եղել: Թեպետ Աստծո մեծության առջև ես պետք է խոստովանեմ, որ Նա Ամենիշխան է: Մենք չենք հասնի Նրան: Նա մեծ է զորությամբ, Նրա դատաստանները ճշմարիտ են, բոլորովին արդար, և ինձ թվում է, թե ես գնում եմ Նրա հետքերով: Զգում եմ ՝ հեռու չէ նաև իմ մահը, բայց դա ինձ […]
Հայոց ժողովրդի փորձից ծլած իմաստությունն ասում է, որ լավ է դստերդ կնության տաս տեղացի հովվին, քան օտարազգի արքային: Մեր սուրբ հավատն ու մշակույթը մենք պետք է փոխանցենք մեր երեխաներին՝ գալիք սերունդներին, և չհանձնենք օտար, թշնամական ուսմունքների ու բարքերի դաժան և անարդար դատաստանին: Հոկտեմբերի 20-ի ճաշու ընթերցվածք՝ Իմաս. 3: 11-17 Եսայ. 51: 22 – 52: 3 […]
«Վե´ր կաց, վերցրո´ւ քո մահիճը և գնա´»: Եվ մարդը առողջացավ, վեր կացավ, վերցրեց մահիճը և ման էր գալիս» (Հովհ. 5:9): Հիսուս եկել էր ծառայելու, հրաշագործու-թյունների և բժշկությունների ճանապարհով ցույց տալու Իր աստվածային զորությունն ու մարդկանց առաջնորդելու դեպի Լույս, դեպի Ճշմարտություն, դեպի առավել Կյանք և վերջապես, դեպի Աստված: Երբ Նա շրջում էր գյուղից-գյուղ, ավանից ավան, հրեաների […]
«Եկէ՛ք խօսենք իրար հետ, -ասում է Տէրը.-եթէ ձեր մեղքերը արեան պէս կարմիր են, ապա ես ձեան պէս ճերմակ կըդարձնեմ, եթէ որդան կարմիր լինեն, կը սպիտակեցնեմ ինչպէս բուրդ» (Ես. 1:18)։ Եսայու մարգարեության այս փոքրիկ հատվածը ամենադիպուկ ու ամենաբնորոշող հատվածն է աղոթքի. աղոթքը, համառոտ ասած, մարդ արարածի զրույցն է Աստծո` արարչի և ամենայն բարիքներ պարգևողի հետ, աղոթքը Արարչի […]
Ներկայացնում ենք Սբ. Գրիգոր Տաթևացու մեկնությունը ամուսնության մասին:
Զգույշ եղեք, չհաշտվեք չար մտքերի հետ, քանի որ դա դավաճանություն է Աստծո հանդեպ: Չար մտքից խուսափելը շատ ավելի հեշտ է ձեզ համար, երբ այն դեռնոր է գալիս ձեր մեջ: Ավելի դժվար է հեռանալ նրանից, երբ դուք արդեն բավականին ժամանակ պահել եք այն ձեր մեջ, որովհետև, քանի դեռ միտքը ձեր ուղեղում է, օգտագործելու է իր իշխանությունը՝ իշխելու […]