28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Հելոուինը սատանայի պաշտամունքի օր է

Հելոուինը սատանայի պաշտամունքի օր է: Քրիստոնյաներ, պայքարենք դրա դեմ բոլոր հնարավոր միձոցներով:

«Քրիստոնյաները, առանց գիտակցելու, մեզ հետ նշում են մեր տոնը… դա մեզ հաճելի է»,-«USA Today»-ում մեջբերված մի կախարդի խոսքեր են:

ԱՄՆ-ում և այլ երկրներում այն շատ հայտնի տոն է և ամեն տարի նշվում է հոկտեմբերի 31-ին։ Սակայն Հելոուինի տոնի կրկնությունը կարելի է տեսնել աշխարհի տարբեր մասերում նշվող որոշ տոներում, որոնք թեև ուրիշ անուններ ունեն, սակայն կապ ունեն մահացածների հոգիների, վհուկների, այսինքն` Սատանայի ու դևերի հետ։

Գուցե դու չես հավատում դիվային ուժերին, և քեզ համար Հելոուին նշելը պարզապես հաճելի ժամանց է, սակայն բազմաթիվ մարդիկ այս տոնը վտանգավոր են համարում հետևյալ պատճառներով.

1. Հանրագիտարանում (Encyclopedia of American Folklore)ասվում է. «Հելոուինը կապ ունի ոգեղեն ուժերի հետ, որոնցից շատերը վտանգ են ներկայացնում ու սարսափազդու են» ։ Հելոուինը հեթանոսական ծագում ունի և կապված է նախնիների երկրպագության հետ։ Նույնիսկ այսօր աշխարհի տարբեր մասերում ապրող մարդիկ այդ տոնի միջոցով փորձում են կապ հաստատել մահացածների հոգիների հետ։

2. Հազարավոր վիկկաներ (Վիկկա հեթանոսական կրոնի հետևորդներ), ովքեր հետևում են հին կելտական սովորույթների, մինչ օրս Հելոուինը հին անունով են կոչում՝ Սամայն, և այն համարում են տարվա մեջ ամենասուրբ գիշերը։ «USA Today» թերթում մեջբերված են մի կախարդի խոսքեր. «Քրիստոնյաները, առանց գիտակցելու, մեզ հետ նշում են մեր տոնը…. դա մեզ հաճելի է»։

3. Նման տոները հակասում են Աստվածաշնչին, որը նախազգուշացնում է. «Ձեր մեջ չպետք է լինի…. գուշակություն անող, մոգությամբ զբաղվող, նախանշաններ մեկնող, կախարդ, ուրիշներին հմայող, ոգեհարցի կամ գուշակի հետ խորհրդակցող կամ էլ մեռելներին հարցուփորձ անող» (Օրինաց 18։10-11, Ղև. 19։31; Գաղ. 5։19–21)։

Հելոուինի որոշ խորհրդանիշներ ու սովորություններ. Վամպիրներ, մարդագայլեր, վհուկներ, մեռելներ. ա յս արարածները վաղ ժամանակներից կապված են եղել ոգեղեն չար աշխարհի հետ։

ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔ։ Հնում կելտերը փորձում էին քաղցրավենիքով խաղաղեցնել չար ոգիներին։ Երեխաներին և երիտասարդներին խրախուսում էին, որ գնան տնից տուն և մահացածների համար աղոթքի դիմաց ուտելիք խնդրեն։ Այս սովորությունը Հելոուինի տոնակատարության մի մասը դարձավ։

ԶԳԵՍՏՆԵՐ։ Կելտերը կրում էին սարսափազդու դիմակներ, որպեսզի չար ոգիները մտածեին, թե նրանք էլ են չար ոգիներ, և հանգիստ թողնեին նրանց։ Հետագայում այդ տոնը նշողները սկսեցին տնից տուն գնալ՝ կրելով սրբերի, հրեշտակների ու դևերի հագուստներ։
ԴԴՈՒՄ։ Չար ոգիներին քշելու համար շաղգամը փորում էին և դրա մեջ մոմ դնում, որը ոմանց համար խորհրդանշում էր քավարանում գտնվող մարդու հոգին։ Հետագայում սկսեցին դդում օգտագործել։

ԺԱՄԱՆԱԿԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
Մ.թ.ա 5-րդ դար. Կելտերը հոկտեմբերի վերջում նշում էին Սամայնի տոնը, երբ, ըստ նրանց, ուրվականներն ու դևերը ավելի հաճախ էին շրջում երկրի վրա։

Մ.թ. 1-ին դար. Հռոմեացիները նվաճեցին կելտերի տարածքը և ժամանակի ընթացքում որդեգրեցին Սամայնի տոնի ոգեհարցական ծեսերը։ Մ.Թ. 7-րդ դար. Հռոմի պապ Բոնիփակիոս IV-ը, ի հիշատակ մարտիրոսների, Բոլոր սրբերի օր նշանակեց, որը ամեն տարի պետք է տոնվեր նոյեմբերի 1-ին։
Մ.Թ 11-րդ դար. Նոյեմբերի 2-ը ընդունվեց որպես Բոլոր հոգիների օր՝ ի հիշատակ մահացածների։
Մ.Թ 18-րդ դար. «Hallowe’en» (Hallow Evening) գրելաձևի փոխարեն տպագրվեց «Halloween» տարբերակը։ Մ.Թ 19-րդ դար. Հազարավոր մարդիկ Իռլանդիայից տեղափոխվեցին Միացյալ Նահանգներ և ներմուծեցին Հելոուինի տոնը, որը ժամանակի ընթացքում միախառնվեց Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Աֆրիկայի և այլ երկրների գաղթականների նմանատիպ սովորույթներին։
Մ.Թ 20-րդ դար. Հելոուինը Միացյալ Նահանգներում հայտնի տոն դարձավ, որը կոմերցիոն համակարգում միլիարդավոր դոլարների շահույթ բերող տոն է։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ