Հիսուսին Տեր խոստովանելու մասին /վիդեո/

Այսօր Քրիստոսի խաչելության և թաղման հիշատակն է: Մարդկանց հիշատակը հավերժացնող բոլոր հուշարձանները կանգնեցվել են տվյալ մարդկանց նկատմամաբ ունեցած սիրով: Իսկ Տիրոջ Խաչը միակն է, որը կանգնեցվեց ատելությամբ, սակայն հավիտենապես վկայում է Սիրո մասին, գրում է Տեր Եսայի Արթենյանը:
2016թ. մարտի 24-ին Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը Ոտլվայի արարողությունը կատարել է փախստականների ճամբարում՝ Castelnuovo di Porto-ում, որը գտնվում է Հռոմից 25 կմ.հեռավորության վրա: Սբ. Պատարագի ընթացքում՝ Ոտլվայի ծիսակարգի ժամանակ Քահանայապետը լվացել է փախստականների ոտքերը: Նրանց մեջ եղել են կաթողիկե երիտասարդներ Նիգերիայից, երեք ղպտի կանայք Էրիթրեայից, երեք մահմեդականներ, մեկ հնդիկ՝ Հնդկաստանից: Տարբեր ազգությունների և դավանանքի հետևորդների ոտքերը […]
Քո գործերը հանձնիր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրություննները պիտի կատարվեն: Ինչպիսի մեծության էլ հասնես, դու քեզ խոնարհ պահիր, եւ դու շնորհ կգտնես Տիրոջ առջեւ: Տերն ամեն ինչ արել է մի նպատակի համար. ամբարիշտները չար օրը պիտի մատնվեն կորստյան: Ամեն մեծամիտ պիղծ է Տիրոջ առջեւ, եւ ով զուր տեղը ձեռնամուխ է լինում չարիքի, չի արդարացվելու: Բարու […]
«Արդարների արմատները չպիտի կտրվեն» (Առակ. 12.3), որովհետև պատվաստված ենք Քրիստոսին՝ Արդարին և Անարատին, քանզի Նա է Կյանքի Արմատը և Ծառը, իսկ արդարները Նրա ճյուղերն են: Եզ. 3.16-19 Բ Կր. 6.1-14 Մտ. 12.22-32
Եվ մինչ նրանք դեռ ուտում էին, Հիսուս հաց վերցրեց, օրհնեց ու կտրեց և տվեց աշակեևտներին ու ասաց. «Առե՛ք, կերե՛ք, այս է իմ մարմինը»: Եվ բաժակ վերցնելով գոհություն հայտնեց, տվեց նրանց ու ասաց. «Խմեցե՛ք դրանից բոլորդ, որովհետև այդ է նոր ուխտի իմ արյունը, որ թափվում է շատերի համար: Բայց ասում եմ ձեզ, այսուհետև ես այլևս որթատունկի […]
Օրը նվիրված է Տիրոջ Վերջին ընթրիքին: Ավագ հինգշաբթի առավոտյան կատարվում է Ապաշխարողաց կարգը, որին մասնակից հավատացյալները Մեծ պահքի պահեցողությունից հետո արձակվում են իրենց մեղերից: Եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ` ի հիշատակ Վերջին ընթրիքի ժամանակ Ս. Հաղորդության խորհրդի հաստատման: Երեկոյան կատարվում է Ոտնլվայի արարողություն: Վերջին ընթրիքից հետո Հիսուս ջուրը լցրեց կոնքի մեջ, ծունկի եկավ իր աշակերտների առջև […]
«Ով ուտում է Իմ մարմինը և ըմպում Իմ արյունը, հավիտենական կյանք ունի. և Ես նրան վերջին օրը հարություն առնել պիտի տամ, քանի որ Իմ մարմինը ճշմարիտ կերակուր է, և Իմ արյունը՝ ճշմարիտ ըմպելիք։ Ով ուտում է Իմ մարմինը և ըմպում Իմ արյունը, կբնակվի Իմ մեջ, և Ես՝ նրա մեջ» (Հովհ. 6.55-57):
Մարդու հոգուն անարգանք են իր սրտի վատ խոսքերը, և նրա ամոթը միշտ մնում է իր հետ: Իմաստ. 20:28