Ձեր զավակներին այսպես օրհնեցեք

Դուք ձեր զավակներին այնպես օրհնեցեք, որ նրանք երկնային իմաստությունը ճանաչեն ու բարձր համարեն ու աշխարհիս շնչավոր իմաստության վրա չպարծենան:
Դուք ձեր զավակներին օրհնեցեք այնպես, որ նրանք հայրենատուր սուրբ կրոնը, հավատը, սուրբ ավանդությունները անարատ ու անեղծ պահեն, Հայաստանյայց Եկեղեցին սիրեն, Թադևոսի, Բարդուղիմեոսի և Լուսավորիչ հոր հոտից ու փարախից չբաժանվեն:
Օրհնեցեք, որ նրանք Ավետարանը գրկեն ու սովորեն նրա սիրո դասերը, եղբորը սիրեն, ընկերոջը սիրեն ու մարդասեր լինեն:
Խրիմյան Հայրիկ