Եթե ուզում ես Աստված լսի աղոթքդ

«Դրա համար ասում եմ ձեզ. ամեն ինչ, որ աղոթք անելով խնդրեք և հավատաք, թե կստանաք, կտրվի ձեզ։ Եւ երբ աղոթքի կանգնեք, թե մեկի դեմ մի բան ունեք, ներեցե՛ք, որպեսզի ձեր Հայրն էլ, որ երկնքում է, ների ձեզ ձեր հանցանքները»։
«Դրա համար ասում եմ ձեզ. ամեն ինչ, որ աղոթք անելով խնդրեք և հավատաք, թե կստանաք, կտրվի ձեզ։ Եւ երբ աղոթքի կանգնեք, թե մեկի դեմ մի բան ունեք, ներեցե՛ք, որպեսզի ձեր Հայրն էլ, որ երկնքում է, ների ձեզ ձեր հանցանքները»։
Մարտի 20-ին նշելու ենք մեր Եկեղեցու ամենագեղեցիկ տոներից մեկը` Ծաղկազարդը: Այդ օրը` ժամը 11.00-ին, բոլոր եկեղեցիներում կմատուցվի բաց խորանով Ս. Պատարագ, և ցանկացողները կարող են առանց պահքը խախտելու` հաղորդվել: Ս. Պատարագի ավարտին կկատարվի Մանուկների օրհնության կարգ: Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմում երեխաների համար մի շարք միջոցառումներ են կազմակերպվում: […]
Հայ Առաքելական Եկեղեցին մարտի 20-ին նշում է Ծաղկազարդի տոնը: Մեծ պահքի վերջին կիրակի օրը նշվող տոնը նվիրված է Հիսուս Քրիստոսի` Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակին: Այդ օրը նշանավորում է Հիսուս Քրիստոսի տանջանքների ու տառապանքների շաբաթվա սկիզբը, որ Նա կրեց՝ Իր վրա վերցնելով մարդկության մեղքերը: Ծաղկազարդի տոնի խորհրդի՝ Քրիստոսի՝ Երուսաղեմ մուտքի մասին վկայում են բոլոր չորս ավետարանիչները: Զատկի տոնախմբության համար Երուսաղեմ գնացող […]
Մարտի 16-ին Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը Հռոմի Պապ Ֆրանցիսկոս I-ի կողմից պարգևատրվել է Պիոս Պապի ասպետական ուխտի Մեծ Խաչի շքանշանով: Վատիկանի Առաքելական Պալատում նույն օրը տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ Սուրբ Աթոռի Պետական Քարտուղարության տեղապահ արքեպիսկոպոս Ջովաննի Անջելո Բեչուն դեսպան Մինասյանին է հանձնել Պիոս Պապի ասպետական ուխտի Մեծ Խաչի շքանշանը: Ինչպես գրված է շքանշանի […]
Այս տարի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Ծաղկազարդը` մեր Տեր Հիսուս Քրիստոսի` Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը տոնախմբելու է մարտի 20-ին: Օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Ծաղկազարդի տոնը տարիներ առաջ հռչակվել է որպես մանուկների օրհնության օր: Տոնի կապակցությամբ այս տարի նույնպես հայոց բոլոր եկեղեցիներում կկատարվի մանուկների օրհնության հատուկ արարողություն: Մայր Աթոռ Սուրբ […]
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, հոգեշնորհ տեր Տիրայր աբեղա Հակոբյանը այսօր՝ մարտի 17-ին Հենարան մամուլի ակումբում լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ եկուշաբթի օրվանից կսկսվի Ավագ շաբաթը: «Մինչ Ավագ շաբաթը մենք նշում ենք Ծաղկազարդը, այն հատկանշվում է մանուկների օրհնությամբ: Արմավենու փոխարեն ուռենու ճյուղերն ենք մենք ընդունում` որպես օրվա խորհրդանիշ, ինչպես նաև դատարկ ոստեր, ինչը խորհրդանշում է […]
Երանի բոլոր մարդիկ հասկանան ու հավատան, որ միայն Աստված կարող է իրենց փրկել և հավիտենական կյանք տալ: Ելք 4.21-5.3
Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդարանից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին տեղեկացվել է, որ մարտի 15-ին կյանքի 81-րդ տարում վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տեր Դավիթ արքեպիսկոպոս Սահակյանը: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը խորապես ցավում և սգում են բարեհիշատակ […]
Թեեւ մենք մեզ համարում ենք քրիստոնյա, շատ հաճախ մենք մեր հավատքի մասին ոչինչ չգիտենք ու նաեւ չգիտենք, թե ինչ է ուզում անել Աստված մեր կյանքում: Ահա այս պատճառով մեր նպատակները տարբերվում են իր նպատակներից, ու նրա խոստումներն էլ չեն իրականանում մեր կյանքում: Ահա 7 խոստում, որ Աստված տվել է մարդուն: 1. Աստված խոստացել է ապահովել […]
Քրիստոնեաբար ապրող անձը փորձում է մշտապես իր առջև ունենալ Քրիստոսի օրինակը. «Ես ձեզ մի օրինակ տվեցի, որպեսզի դուք էլ միմյանց անեք այն, ինչ Ես ձեզ արեցի» (Հովհաննես 13:15): Սբ. Գրքի միջոցով Կյանքի այդ մեծագույն օրինակին օր-օրի ավելի ենք բացահայտում՝ ամեն անգամ նոր խորությամբ ընկալելով Նրա մտածումները, խոսքերն ու գործերը: Քրիստոնեական կյանքը չի սահմանափակվում միայն պատվիրանապահությամբ, […]