Սա էլ է աղոթք
Աղոթքը և Աստծո մասին հիշողությունը միմյանց համազոր են: Կարելի է քայլել կամ ինչ-որ բան անել և մտածել Աստծո մասին. սա նույնպես աղոթք է: Հովհաննես Միայնակյաց
Աղոթքը և Աստծո մասին հիշողությունը միմյանց համազոր են: Կարելի է քայլել կամ ինչ-որ բան անել և մտածել Աստծո մասին. սա նույնպես աղոթք է: Հովհաննես Միայնակյաց
Հանդերձյալը ոչ թե անորոշ վիճակ է, այլ եղած հոգևոր ապրումի անընդհատելի շարունակություն: Աստված օտար չէ մեզ, Նա մեր Հայրն է: Եվ մահը վախճան չէ, այլ հանդիպում Նրա հետ, վայելում այն ամենի, ինչ Աստծու Միածին Որդին տվեց մեզ Իր սքանչելի փրկագործությամբ: Ղուկ. 5: 17-26 Գործ. 8: 14-25 Հակ. 5: 12-20 Հովհ. 1: 43-51 Մատթ. 6: 1-21 […]
Ես եմ աշխարհի լույսը. ով որ Իմ ետևից գա, խավարում չի մնա, այլ կյանքի լույսը կընդունի: crossnews.am
Հայր Ամենակալ, դարձրու իմ սիրտը Քո Միածին Որդու սրտի նման. Նրա սրտի նման ընդարձակ և Նրա սրտի նման սիրով հարուստ. թող որ իմ եղբայրները … գոնե մեկը … կյանքիս ընթացքում, քայլի այս ճանապարհով, և հասկանա, որ Դու սիրում ես իրեն։ Իմ Տեր Հիսուս Քրիստոսի Աստված, թող որ ես գտնեմ Քեզ իր սրտում։ Հայր Կարլ Ռահներ […]
Սույն թվականի հունվարի 30 – փետրվարի 4-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իր հերթական` 15-րդ հանդիպումն է անցկացնելու Արեւելյան Ուղղափառ եւ Կաթոլիկ Եկեղեցիների միջեւ աստվածաբանական երկխոսության միջազգային միացյալ հանձնախումբը: Մայր աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ տարբեր երկրներից ժամանած շուրջ 30 մասնակիցներ քննարկելու են եկեղեցաբանությանն առնչվող մի քանի հարցեր` կենտրոնանալով հիմնականում ապաշխարության, ձեռնադրության եւ հիվանդաց օծման խորհուրդների […]
Ցնծացե՜ք Աստծով՝ մե՛ր օգնականով, աղաղակեցե՛ք Հակոբի Աստծուն: Վերցրեք սաղմո՛ս, սաղմոսի՜ խոսքով երգեք օրհնություն, սաղմո՜ս ասացեք քաղցրության ձայնով: Եվ յուրաքանչյուր նոր ամսագլխին՝ փո՜ղ հնչեցրեք, նաև տարվա մեջ այն օրերին, որ նշանավո՛ր են: Եվ Իսրայելի՛ն տրվեց հրամա՛ն այս ամենն անել, իրավունքնե՜րն այս՝ իրավունքնե՜րն են Հակոբի Աստծո: Տերը Հոսեփի՛ն այս ուխտը կարգեց, և այն ժամանակ, երբ դուրս էր […]
«Եկեք Ինձ մոտ բոլոր հոգնածներդ ու բեռնավորվածներդ և ես ձեզ հանգիստ կպարգևեմ» :(Մատթեոս 11:28) Հիսուս դիմում է բոլոր նրանց, ովքեր հուսահատ փնտրում են Աստծուն և ցանկանում ապրել առաքինի կյանքով, սակայն կարծում են, որ դա անհնար է։ Հիսուս դիմում է բեռնավորվածներին, ովքեր հոգնել են հոգևոր կյանքի «ծանրությունից». եթե մարդու համար հոգևոր կյանքը միայն օրենքների կատարում է, ապա […]
Աղոթքը այն ուժն է, որը մեզ ցույց է տալիս աստվածային Սիրո ճանապարհը։ Իսկ Սիրո Ճանապարհի վրա գտնվողը երբեք առանձին չի մնա: Աղոթեցեք, սրտանց աղոթեցեք և Աստված ձեզ ցույց կտա առողջության, համերաշխության, հասկացողության, արդարության, մաքրության, հայրենասիրության, ծնողասիրության, անկեղծ ու անշահախնդիր ընկերության ճանապարհը: Ամեն: Տեր Հովսեփ Ավագ քհն. Հակոբյան




























