12 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀՈԳԵՎՈՐ

Ինչու դևերն այդքան չեն սիրում մարդկանց

Ինչու դևերն այդքան չեն սիրում մարդկանց… Հայր Վարսոնոֆի Օպտինացին պատմում է, որ մի անգամ մի ճգնավորի սատանան տեսանելի կերպով հայտնվում է:  Ճգնավորը նրան հարցնում է. -Ինչո՞ւ եք այդպիսի չարությամբ հարձակվում մարդկային ցեղի վրա:  Չար ոգին պատասխանում է. -Իսկ ինչո՞ւ եք դուք զբաղեցնում մեր թափուր տեղերը: Հայր Վարսոնոֆին նշում է, որ իրենց հպարտության պատճառով չար ոգիները […]

Տեր իմ, արժանացրու ինձ լինել Քո խաղաղության գործիքը

Տեր իմ, արժանացրու ինձ լինել Քո խաղաղության գործիքը, Որպեսզի սեր բերեմ այնտեղ, որտեղ ատելությունն է, Որպեսզի ներեմ, երբ վիրավորում են, Որպեսզի հաշտեցնեմ, երբ վիճում են, Որպեսզի ասեմ ճշմարտությունը մոլորության ժամին,  Որպեսզի ամրապնդեմ հավատը, երբ կա կասկած,  Որպեսզի հույս արթնացնեմ, երբ հուսահատությունն է տիրում,  Որպեսզի լույս բերեմ այնտեղ, որտեղ մութ է, Որպեսզի ուրախություն բերեմ այնտեղ, որտեղ […]

Քրիստոսն ամեն ինչ անում է, որ իր հետևորդները հավատան Հարությանը

Քրիստոսն ամեն ինչ անում է, որ իր հետևորդները հավատան Հարությանը: Հիշու՞մ էք, Ղուկասի Ավետարանում (24:36-44), նա հայտնվում է իր աշակերտներին, որպեսզի նրանք հավատան Հարությանը: Հետո նրանց ողջունում է ասելով «Խաղաղություն ձեզ, ես եմ, մի վախեցեք»: Հետո հարցնում է, թէ ինչու են կասկածներ ծագում առաքյալների սրտերում, ցույց տալով որ ինքը իրենց նույն ուսուցիչն է, ոգի չէ, […]

Աշխարհում դրանից ավելի մեծ ուրախություն չկա

Հանգստացե’ք Ինձ մոտ: Իրիկնային այս խաղաղ ժամը հատկացրեք Ինձ հետ լինելու համար միայն: Չկարծեք, թե սխալմունք կա, եթե խնդրեմ ձեզ, որ երբեմն միասին, այդպես հանգիստ սպասեք Իմ ներկայությանը: Ես ձեզ հետ եմ: Ես ձեզ հետ եմ ոչ միայն առանձնության այս ժամերին, այլ` ամե’ն ժամանակ: Կարողացեք գիտակցել Իմ ներկայությունը: Աշխարհում դրանից ավելի մեծ ուրախություն չկա: Ես […]

Ինքս իմ մեջ զարմանք ապրելով, ասացի, թե, Տե՛ր, սո՛ւտ է ամեն մարդ

Ես հավատացի՛ և ա՛յդ պատճառով խոսեցի խոսքն իմ և խոնարհվեցի այնքան, որ չկար խոնարհման այլ չափ: Եվ ինքս իմ մեջ զարմանք ապրելով, ասացի, թե, Տե՛ր, սո՛ւտ է ամեն մարդ: Եվ մարդն ի՞նչ պիտի փոխարենը տա իր Տիրոջն՝ Աստծու՛ն, ի՞նչ պիտի ես տամ այն ամենի տեղ, որ Նա՛ պարգևեց: Փրկության բաժակն Իր վերցնելով՝ Նրա Անվանը աղոթք […]

Ինչպես խաղաղություն գտնել

Աստվածապարգև յուրաքանչյուր օր տնից դուրս գալիս, սրտումդ ունեցիր ծրագիր, նպատակ և կամք: Նայիր որ քայլերիդ մեջ նպատակդ բարի լինի: Հանդիպումներիդ նպատակը թող բխի Աստծո կամքից, ոչ թե քո:  Ներքին համոզում ունեցիր քեզ համար սիրելի սուրբգրային հատվածների  վրա, առավել ևս «Ոսկե Օրենքի», որը գործում է ամեն վայրկյան: Սրանք քեզ կօգնեն օրդ խաղաղ անցկացնելու համար: Ծովիկ Դավթյան

Մենք չարի արտադրանքի լավագույն սպառողներն ենք դարձել

Ժամանակակից գովազդը մեր օրերում ասում է. «Կերեք, չեք մահանա, այլ կբացվի ձեր աչքերը և դուք կլինեք աստվածների նման` կիմանաք չարն ու բարին», այնպես, ինչպես օձը ասաց Եվային: Մենք չարի արտադրանքի լավագույն սպառողներն ենք դարձել ավաղ: Էլ չենք նայում մեզ օգտակար է, թե ոչ, միայն ժամանակին համահունչ լինի: Ծովիկ Դավթյան

Ոտքի կանգնեցեք Քրիստոսի հետ

Երեկ խաչված էի Քրիստոսի հետ, այսօր Իր հետ փառավորված եմ։ Երեկ մեռած էի Իր հետ, այսօր մասնակից եմ դարձվել Իր հարությանը։ Երեկ թաղված էի Իր հետ, այսօր Իր հետ արթնանում եմ մահվան քնից։ Քրիստոս հարյավ ի մեռելոց. դո՛ւք էլ կրկին ոտքի կանգնեցեք Նրա հետ։ Քրիստոսը վերադառնում է Ինքն Իրեն. վերադարձե՛ք նաև դուք։ Քրիստոսը դուրս է […]

Դժոխքի դռները կործանվեցին Քրիստոսի կողմից

Արդարության Արեգակը (Մղք 3, 20), որ մայր էր մտել երեք օր առաջ, այսօր վերստին ծագում է և լուսավորում է ողջ արարչությունը. Քրիստոսը, որ գերեզմանում էր գտնվում երեք օրերի ընթացքում, և սակայն կենդանի է ի հավիտենից։ Աճում է խաղողի որթատունկի նման և ուրախությամբ է լցնում բնակեցված ողջ երկիրը։ Մեր աչքերը սևեռենք Արեգակի ծագման վրա, որն այլևս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի