11 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀՈԳԵՎՈՐ

… որպեսզի Հիսուս Քրիստոսի անունով խոնարհվի ամեն ծունկ

Ձեզանից յուրաքանչյուրը թող խորհի այն, ինչ որ կա Քրիստոս Հիսուսի մէջ, որը Աստծու կերպարանքով էր, բայց Աստծուն հավասար լինելը հափշտակություն չհամարեց, այլ իր անձն ունայնացրեց՝ ծառայի կերպարանք առնելով, մարդկանց նման լինելով և մարդու կերպարանքով խոնարհեցրեց ինքն իրեն՝ հնազանդ լինելով մինչև մահ և այն էլ մահվան՝ խաչի վրա։ Դրա համար էլ Աստված նրան առավել բարձրացրեց և […]

Եթե ուզում եք Աստված երես չդարձնի ձեզանից

Եթե դուք ձեր ամբողջ սրտով, ձեր ամբողջ հոգով վերադառնաք նրան եւ նրա առջեւ արդարություն գործեք, այն ժամանակ նա էլ կդառնա դեպի ձեզ եւ իր երեսը չի ծածկի ձեզանից: Դուք կտեսնեք, թե նա ինչ կանի ձեզ հետ, եւ դուք նրան կփառաբանեք լիաբերան:  Եսթերի գրքից

Ի՞նչ են քննարկել Գաեգին Բ-ն եւ Մանե Թանդիլյանը

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հուլիսի 31-ին, ընդունել է ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանին: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից hայտնում են, որ Վեհափառ Հայրապետը, շնորհավորելով նախարարին նշանակման առիթով, նրան բերեց արդյունավետ աշխատանքի իր բարեմաղթանքները: Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց սոցիալական ոլորտում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրականացվող ծրագրերին, մասնավորապես` երեխաների պաշտպանությանն ուղղված […]

Ճշմարիտ աղոթքը

« Ճշմարիտ աղոթքը ձայնի մեջ չէ, այլ՝ սրտի։ Մեր խոսքերը չեն, այլ՝ մեր իղձերը, որ ուժ են հաղորդում մեր աղերսանքին։ Եթե բերանով հայցում ենք հավիտենական կյանքը, առանց այն ցանկանալու մեր սրտի խորքում, մեր աղաղակը լռություն է։ Եթե առանց խոսելու մենք այն ցանկանում ենք մեր սրտի խորքում, մեր լռությունը աղաղակ է »։ Սբ. Օգոստինոս Հիպպոնացի (354-430)

Աստված ասում է՝ մի վախենա

Աստված ասում է. «Մի վախենա, որովհետև Ես քեզ հետ եմ, մի հուսահատվիր, որովհետև Ես քո Աստվածն եմ»: Եսայի 41:10 Հիսուս Քրիստոսը քաջալերում է մեզ. «Թող ձեր սրտերը չխռովվեն. Աստծուն հավատացեք և Ինձ հավատացեք»: Հովհաննես 14:1 «Եվ դուք էլ հիմա տրտմություն ունեք, բայց նորից պիտի տեսնեմ ձեզ, և ձեր սիրտը պիտի ուրախանա, և ձեր ուրախությունը ոչ մեկը […]

Ինչպե՞ս Աստծուն աղոթել, ինչ է աղոթքը. fatherarmen.com

– Աղոթքը հավատացյալների՝ Աստծուն ուղղած խոսքերն են։ Ինչպե՞ս են Աստծուն ուղղվում այդ խոսքերը։ – Հայտնի կամ ծածուկ, այսինքն՝ հավատացյալներն աղոթում են հրապարակավ կամ առանձին։ Ո՞րն է հրապարակային աղոթքը։ – Աղոթքը հրապարակային է, երբ հավատացյալները հավաքվում են եկեղեցում կամ եկեղեցու չգոյության դեպքում որևէ տեղ և աղոթում միասին։ Աղոթքը ծածուկ է, երբ հավատացյալներն աղոթում են առանձին՝ տանը, […]

Մեզանից չեն կախված գայթակղությունները, բայց մեր ձեռքերում է դրանց տրվելը կա չտրվելը

Մեր Տեր Հիսուս Քրիստոս ասում է. «Անկարելի է, որ գայթակղությունը չգա, բայց վայ նրան, որի ձեռքով կգա: Նրա համար լավ կլիներ, եթե իր պարանոցից երկանաքար վեմ կախվեր, եւ նա ծովը գցվեր, քան թե այս փոքրիկներից մեկին գայթակղեր» (Ավետարան ըստ Ղուկասի 17:1-2): Այո, այս աշխարհում գայթակղությունները շատ շատ են, նույնիսկ սուրբ Հովհաննես առաքյալն է ասում, որ […]

Գոհանալու զորությունը

Մարմնավոր հուսահատությունները, վշտերը, հիվանդություններն ու հալածանքները, քրիստոնյայի համար հոգևոր վերելքի քարքարոտ աստիճաններն են, իսկ գագաթ են հասնում, երբ այդ բոլորի համար գոհությամբ փառաբանում ես Աստծուն, քանզի գրված է, «Ամեն ժամանակ, ամեն բանի համար գոհություն տվեք Հորը Հիսուսի Անունով»։ Եվ դարձյալ, «Գոհություն մատուցողը Ինձ կփառավորի»:  [Սաղմոս 56 և50] Մերուժան Բաբաջանյանի հանրագրից

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի