19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Աղոթք ընդդեմ փորձությունների

Դատի՛ր ինձ, Աստված, և դատաստանիս ժամին արդարացրո՛ւ ինձ:

Անսուրբ ազգից, մեղսագործ ու նենգ մարդուց փրկի՛ր ինձ:

Դու ինձ ուժ տվողն ես, Աստվա՛ծ, ինչո՞ւ ինձ մոռացար, ինչո՞ւ տխուր լինեմ, երբ թշնամիս ինձ հալածի:

Առաքի՛ր, Տե՛ր, Քո լույսն ու ճշմարտությունը, որ ինձ առաջնորդեն և հասցնեն Քո սուրբ լեռն ու օթևանը:

 Ես կմոտենամ Աստծո սեղանին, Աստծուն, որ երջանկացնում է իմ երիտասարդությունը:

Գոհություն կմատուցեմ Քեզ օրհներգերով՝ Աստվա՛ծ, Աստվա՛ծ իմ:

Արդ, ինչո՞ւ ես տրտմում, հոգի՛ իմ, կամ ինչո՞ւ ես ինձ խռովեցնում, հույսդ դի՛ր Աստծո վրա, օրհներգի՛ր նրան, Նա իմ փրկիչ Աստվածն է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ