Տեր ողորմյա. Կոմիտաս /աուդիո/
Պահապան ամենայնի Քրիստոս,Քո աջը թող հովանի լինի ինձ վրայ` ցերեկ եւ գիշեր, տանը նստելիս, ճանապարհ գնալիս, ննջելիս եւ արթնանալիս, որպէսզի երբէք չսասանուեմ. եւ ողորմիր Քո արարածներին եւ ինձ` բազմամեղիս Սբ. Ներսես Շնորհալի
Մատաղը ողորմություն է, որ նախատեսված է աղքատներին ու կարոտյալներին բաժանելու համար:Հայտնի է, ով «Ով պատվում է Աստծուն, նա ողորմում է աղքատին» (Առակ. 14:31): Սուրբ Սահակ Պարթև Հայրապետի կանոնում գրված է, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը հայոց ամբողջական դարձից հետո սահմանեց, որ անբան կենդանիներին, կուռքերին զոհեր մատուցելու փոխարեն, որպես ողորմություն բաժանեն աղքատներին: Սուրբ Ներսես Շնորհալի Հայրապետը նշում […]
Սուրբ Գիրքն ընթերցող յուրաքանչյուր ոք բազմիցս հանդիպում է ամեն օր և ամեն ժամ աղոթելու հորդորին. «Արթո՛ւն եղեք և աղոթեցեք, որպեսզի փորձության մեջ չընկնեք…» (Մատթեոս 26:41), «Թախանձագին աղոթեցե՛ք տևաբար Սուրբ Հոգու օգնությամբ» (Եփեսացիներ 6:18), «Միշտ ուրախ եղեք, անդադար աղոթեցեք» (Ա Թեսաղոնիկեցիներ 5:16-17):
Բարեկամ լինելու փոխարեն մի եղիր թշնամի, քանզի չար անունը իր հետ կբերի ամոթ և նախատինք մեղավորին ու երկերեսանուն: Քո հոգու խորհուրդների մեջ մի բարձրացրու քեզ, որպեսզի քո անձը չմորթոտվի զվարակի նման, այլապես քո տերևները կոչնչացնես, քո պտուղները կկորցնես և կմնաս իբրև չորացած ծառ: Չար հոգին կործանում է իր տիրոջը և նրան ոտնատակ դարձնում թշնամիներին: Քաղցր […]
Ահավոր վտանգավոր է մարդկանց գայթակղելը՝ մի բան որ հիմա մեղք չի համարվում: Պետք է հատուկ ուշադիր լինենք, որ մարդկանց լավ բաներից չհեռացնենք ու վատ բաների չդրդենք: Հիշու՞մ էք, Տեր Հիսուսը շատ խիստ խոսեց այդ մասին (Ղկ. 17:2): Մի անգամ մի մոգ փորձեց Սբ. Հոգու գործին հակառակ գնալ ու մի մարդու շեղել հավատքից: Պողոսը նայեց նրան […]
Օրհնված ես դու, Տեր Աստված, որովհետեւ ուրախացրիր ինձ. եւ ինձ հետ չպատահեց այն, ինչ թվում էր ինձ, այլ մեզ հետ վարվեցիր ըստ քո մեծ ողորմության: Եսթերի գրքից
Տե՛ր, այդքան սաստով մի՛ հանդիմանիր, և խրատներդ բարկությամբ մի՛ տուր, այլ ողորմի՛ր ինձ, զի հիվա՛նդ եմ ես. խռովքի՛ մեջ են ոսկորները իմ, և Դո՛ւ կարող Ես միայն բժշկել: Հոգիս սաստկությամբ ալեկոծվե՛լ է, և Դո՛ւ մինչև ե՞րբ: Ետ դարձիր, Աստվա՛ծ, և փրկի՛ր անձն իմ, ապրեցըրո՜ւ ինձ Քո ողորմությամբ: Եվ ո՞վ կարող է մահվանից հետո հիշե՛լ- խնդրե՛լ […]
Եթե մարդն Աստվածաշունչ չկարդա, ապա իր կյանքի կարևոր փուլերում ի՞նչը որպես չափանիշ և օրինակ ի մտի կունենա, կամ ինչո՞վ կառաջնորդվի… «Զգո՛յշ եղէք, չլինի թէ մէկը ձեզ գրաւի ճարտարամտութեամբ եւ սնոտի խաբեբայութեամբ. դրանք մարդկային աւանդութեան եւ բնութեան տարերային ուժերի վրայ են հիմնուած եւ ոչ Յիսուս Քրիստոսի ճշմարիտ վարդապետութեան վրայ»: Կող.2:8 «Տերն երկնքից նայեց բոլոր մարդկանց որդիներին՝ […]




























