12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀՈԳԵՎՈՐ

Մինչև ե՞րբ պիտի իսպառ մոռանաս, Տե՛ր

Մինչև ե՞րբ պիտի իսպառ մոռանաս, Տե՛ր ամենայնի, մինչև ե՞րբ պիտի Քո երեսները շուռ տաս ինձանից, մինչև ե՞րբ պիտի խորհուրդներն հոգուս դնեմ Քո առջև, սրտիս ցավերն ու դառնությունն օրվա Քեզ ներկայացնեմ: Մինչև ե՞րբ պիտի թշնամիս ելնի՜- վրա՛ս բարձրանա, նայի՛ր իմ հոգուն և լսի՛ր ինձ, Տե՛ր, Փրկի՛չ իմ, Աստվա՛ծ, Լո՛ւյս տուր աչքերիս, որպեսզի երբե՛ք ի մահ չննջեմ: […]

Ջոն Քենեդու եւ Վազգեն Ա-ի հանդիպումը մեծ արձագանք ունեցավ ԱՄՆ-ում, մինչդեռ ԽՍՀՄ-ում լռեցին

1960 թվականին Վազգեն Առաջինի հայրապետական այցի օրերին եղան հետաքրքիր հանդիպումներ, որոնցից մեկի մասին կուզենայի պատմել: Հարվարդի համալսարանի ղեկավարության խնդրանքով Հայոց հայրապետը համաձայնություն տվեց այցելելու համալսարան: Վեհափառի ընդունելությունը կազմակերպված էր շատ բարձր մակարդակով, նույնիսկ խնդրեցին տեղ գրավել նախագահական սեղանի կենտրոնում, եղան ջերմ մաղթանքներ: Վեհափառի շքեղ ընդունելության ավարտից հետո հայտարարվեց, որ մի քանի րոպե հետո այստեղ կժամանի […]

Կիրակի օրվա աղոթք

Հավերժի Աստված և բոլորի արարիչ, որ այս օրից սկսած նախ ստեղծեցիր երկինքն ու երկիրը, առանձնացրիր լույսը խավարից: Մեղքով խավարյալս ընկնում եմ քո առջև և աղաչում քեզ, իմ Տեր և Աստված, լուսավորիր խավար խորհուրդներս ու մթով ծածկված մտքերս, բաց արա զգայարանիս առագաստը գործելու և անպիտան ծառայիս ծագեցրու քո ճառագայթների շողը: Փա՛ռք անպատում, որ փարում էիր անհուն […]

Թող ողորմությունդ Տեր, լինի մեզ վրա

Երանի այն ազգին, որի օգնականը Տէր Աստուած է (Սղ. 32:12), որովհետև որևէ երկիր իր զորքի բազմությամբ չի փրկվում: Տերը զորացնում է այն ազգերին, որոնք իրենց իրական հույսը դնում են Աստծու վրա: Ու սա չի նշանակում ոչինչ չանել, այլ քայլել Աստուծո ցույց տված ճանապարհով՝ սիրել ու արդարություն անել, աշխատել ու նեղությանը դիմանալ: Եթե մեր հոգիները սպասում […]

Վազգեն Առաջինի ուղերձը 1991թ. սեպտեմբերին

Հայեր, հոգևոր զավակներ Մեր, այս սրբազան մյուռոնով՝ միացե՜ք, եղբայրացեք, եղեք մեկ կամք, եղեք մեկ ուրախություն, եղեք մեկ ցավ։ Եղեք մեկ ազգ, մեկ ընտանիք, մեկ ժայռացած երդում և հավատացեք մեր այս մի բուռ հայրենի հողին ու նրա գալիքին, սուրբգրական Արարատի հայացքի տակ, Սուրբ էջմիածնի օրհնության ներքո: 29 սեպտեմբեր, 1991թ. Վազգեն Ա

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի