26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ի՞նչ է ասում Աստվածաշունչը պոռնոգրաֆիայի մասին, պոռնոգրաֆիա նայելը մե՞ղք է

Ակնhայտ է, որ համացանցում ամենափնտրվող թեմաներն առնչվում են պոռնկագրությանը: Պոռնոգրաֆիան այսօր հեղեղել է աշխարհը: Թերեւս առավել, քան որեւէ այլ բանում, Սատանային յաջողվել է աղավաղել ու այլասերել սեքսը: Նա առել է ճիշտն ու բարին (սիրո սեքսը ամուսինների միջեւ) եւ փոխարինել ցանկասիրութվամբ, պոռնկությամբ, շնությամբ, բռնաբարությամբ եւ համասեռամոլությամբ: Պոռնոգրաֆիան թերեւս առաջին քայլն է հարաճուն չարագործության եւ անբարոյականության խիստ դյուրասահ զառիվայրին (Հռոմայեցիս 6.19): Պոռնոգրաֆիայի մոլեգին բնույթը քաջ հայտնի է: Ինչպես որ թմրամոլն է աւելի շատ եւ աւելի ուժեղ թմրանյութ ընդունում նույն ազդեցությանը հասնելու համար, պոռնոգրաֆիան նույնպես քաշում է մարդուն ավելի ու ավելի խոր սեռական կախյալության ու անբարո ցանկությունների ճահիճը:

Մեղքի երեք հիմնական դասերն են՝ մարմնի ցանկությունը, աչքի ցանկությունը եւ կյանքի ամբարտավանությունը (Ա Հովհաննես 2.16): Պոռնոգրաֆիան, անկասկած, դրդում է մեզ մարմնի ցանկության եւ անժխտելիորեն՝ աչքի ցանկության: Սա վստահաբար այն չէ, որ պիտի խորհենք ըստ Փիլիպպեցիս 4.8-ի:

Պոռնոգրաֆիան մոլեգին (Ա Կորնթացիս 6.12, Բ Պետրոս 2.19) եւ կործանարար է (Առակաց 6.25-28, Եզեկիէլ 20.30, Եփեսացիս 4.19): Մտովի ուրիշի ցանկալը, որ պոռնոգրաֆիայի էությունն է, անարգանք է Աստծուն (Մատթեոս 5.28): Եթե մարդու կյանքը սովորություն դարձած հակում է դեպի այս մոլուցքը, սա նշան է, որ տվյալ անձը փրկված չէ (Ա Կորնթացիս 6.9): 

Պոռնոգրաֆիայով տարված մարդկանց Աստված կարող է օգնել՝ հաղթահարելու այս մոլությունը: Եթե տառապում ես այս մոլուցքով եւ ցանկանում ես ազատվել դրանից, ահա մի քանի քայլ դեպի հաղթանակ:

Խոստովանի՛ր մեղքդ Աստծուն (Ա Հովհաննէս 1.9):

Խնդրի՛ր Աստծուն, որ մաքրի, նորոգի եւ փոխի քո միտքը (Հռոմայեցիս 12.2):

Խնդրի՛ր Աստծուն՝ լցնելու միտքդ Փիլիպպեցիս 4.8 խոսքով:

Սովորի՛ր սրբության մէջ պահել մարմինդ (Ա Թեսաղոնիկեցիս 4.3-4):

Հասկացի՛ր սեքսի ճշմարիտ նշանակությունը եւ միմիայն կողակցի՛դ վստահիր այս ցանկության բավարարումը (Ա Կորնթացիս 7.1-5):

Գիտակցի՛ր, որ Հոգու մեջ քայլելով միայն կարող ես զերծ մնալ մարմնի ցանկություններին տրվելուց (Գաղատացիս 5.16):

Գործնական քայլե՛ր արա տարփալի պատկերներից խուսափելու: Պոռնոգրական պատկերների արգե՛լք տեղադրիր համակարգչիդ մեջ, խիստ սահմանափակի՛ր հեռատեսիլի, տեսաֆիլմերի դիտումը: Ընտրի՛ր մի քրիստոնյա ընկերոջ, որն աղոթի քեզ հետ եւ հաշվետու պահի քեզ:

Աղբյուրը՝ Havatq.com

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ