12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀՈԳԵՎՈՐ

Հզոր աղոթք

Ամենողո՛րմ Տեր, ողորմի՛ր բոլոր Քեզ հավատացողներին, յուրայիններին ու օտարներին, ծանոթներին և անծանոթներին, ողջերին ու մեռյալներին: Թողությո՛ւն շնորհիր նաև իմ թշնամիներին ու ատողներին իմ դեմ գործած հանցանքների համար և հե՛տ դարձրու նրանց չարիքից, որ պահում են իմ դեմ, որպեսզի Քո ողորմությանը արժանի լինեն. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս: Ս . Ներսես Շնորհալի

Մայր Աթոռից Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա Առաքյալի մասնատուփ-աջը

Սույն թվականի հոկտեմբերի 16-ին, Սուրբ Անանիա Առաքյալի հիշատակության օրը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա Առաքյալի մասնատուփ-աջը: Ժամը 09:30-ին Փարպեցի փողոցից, թափորի ուղեկցությամբ, աջը կբերվի եկեղեցի: 10:30-ին կմատուցվի Սուրբ Պատարագ և մասունքը եկեղեցում կմնա մինչև երեկոյան ժամերգության սկիզբը՝ 17:00 : 

Աստծո շտեմարանները լցված են

Ապրեք Իմ Գաղտնի Վայրում, որ կատարյալ բավարարումը ճանաչեք: Հարուստ զգացեք ձեզ: Աստծո շտեմարանները լցված են բերնեբերան, սակայն հարկ է, որ դուք անձնապես ձեր հոգու աչքերով տեսնեք այս իրողությունը: Մտածեք, որ դուք տեր եք անբավ հարստությունների: Դուք ձեզ համարեք` իբրև դուստրեր Թագավորի: Այո արդեն ասել եմ ձեզ: Առատություն ցանկացեք ձեզ համար և բոլոր նրանց, ում հանդեպ […]

Առավոտյան աղոթք

– Հա՛յր, լավագո՛ւյնս կարգավորես Հայոց եկեղեցու բոլոր խնդիրները – Հայոց իշխանություններին խոնարհեցնե՛ս թագավորների Թագավորի՝ Կենդանի Քրիստոսի առաջ, որ Ավետարանիդ Վարդապետությունը ընդունեն և դավանեն – Ի շահ մեր ազգի հոգեւոր փրկության և բոլոր տեսակի ախտերից ու խավարամտություններից ազատմա՛ն ծառայեցնես արժանավոր քահանաներին, բարի մշակ-մտավորականներին և ըստ օրենքի իշխանության վեր բարձրացածներին – Աստծո Կամքիդ ընդդիմացող հակառակախոսներին, նեռերին՝ շարունակական […]

Քնելուց առաջ խոսիր Աստծո հետ

Դու իմ Հայրն ես ու Տերը, Արարիչը և ստեղծողը, ու՞մ մոտ գնամ կամ ումի՞ց  խնդրեմ օգնություն: Քո դեմ մեղանչեցի և Քեզ եմ խոստովանում ու աղաչում՝  մի՛ մերժիր ինձ Քո ողորմությունից և մի՛ զրկիր Քո երեսից: Աղաչում եմ Քեզ՝ բարերար Տիրոջդ և իմ բազմագութ Արարչիդ՝ հավիտենական ամոթով ինձ մի՛ ամաչեցրու և դատաստանի մեծ օրը ինձ մի դատապարտիր, […]

Դրանք թշնամու ցանցերն են

«Մի տրվիր միայնակ մնացած լինելու մտքերին և նմանատիպ ունայն մտքերին: Դրանք թշնամու ցանցերն են: Աստված մեզ հետ է, մենք մենակ չենք: Եթե հարկ լինի, Տերը մեզ ընկերներ կուղարկի, որոնց նույնիսկ չէինք էլ սպասում: Աշխատիր Աստծո ներկայության մեջ ապրել… Ամեն ինչ լավ կլինի» Հայր Նիկոն Վորոբյով

Թող ձեզ ոչ ոք չխաբի՝ խոնարհ ձևանալով

Թող ձեզ ոչ ոք չխաբի՝  խոնարհ ձևանալով:  (Կողոս.2:18)  Ճշմարիտ խոնարհամտությունը հնազանդվելու և Քրիստոսին հետևելու մեջ է :  (Փիլիպ.2:5-8) Ճշմարիտ խոնարհամտությունը հոգևոր բանականություն է: Այն Աստծո պարգևն է, այն Աստվածային շնորհի ներգործություն է մարդու մտքի և սրտի մեջ: Խոնարհությունը երկնային կյանք է երկրի վրա: Խոնարհը չարություն և ատելություն ունենալու ընդունակ չէ: Եթե որևէ մեկը վիրավորում է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի