Մի ծիծաղիր ուրիշի կարիքի վրա
«Մի ծիծաղիր ուրիշի կարիքի վրա, այդ դեպքում չես լացի քո դժբախտության վրա»: Կիրիլ վրդ. Պավլով
«Մի ծիծաղիր ուրիշի կարիքի վրա, այդ դեպքում չես լացի քո դժբախտության վրա»: Կիրիլ վրդ. Պավլով
«Եթե չես կարողանում կյանքդ և սիրտդ նորոգել, որովհետև անկարող ես, ապա կարող ես կյանքդ Աստծուն հանձնել, Ով կարող է քեզ նորոգել»: Շենուդա Գ հայրապետ
Այս մարգարեական պատգամը աստվածաբանության դոկտոր Սամուել Դոկտորյանը Աստծուց ստացել է 1998–ի հունիսի 20–ին` Պատմոս կղզում: Պատմոսը մի փոքր կղզի է Էգեյան ծովում, բավականին մոտ Փոքր Ասիայի արևմտյան ափերին: Մ.թ. առաջին դարի վերջին այս կղզի աքսորվեց Քրիստոսի աշակերտ Հովհաննեսը և այստեղ էլ նա մարգարեական տեսիլքներ տեսավ ու գրեց Աստվածաշնչի ՙՀայտնություն՚ գիրքը: Իսկ Սամուել Դոկտորյանը Պատմոս կղզի […]
Բոլոր մարդիկ էլ ունենում են միայնության զգացումներ, տխրության օրեր, հուսահատության պահեր: Բայց եթե դուք հավատում եք Քրիստոսին ու համոզված եք ձեր հույսի պատճառի վրա, ապա իմացեք, որ այս բոլոր նեղությունների մեջ մեր Տերը մեզ հետ է: Պարզապես պետք է մի քիչ համբերել, մի քիչ դիմանալ, ավելի շատ հուսալ, ավելի շատ հավատալ: Ամեն մեկս մի խաչ […]
« Վերջին Ընթրիքի ժամանակ Հիսուսը հանդիմանեց – միևնույն խստությամբ և միևնույն խոսքերով – Իր առաքյալներից երկուսին։ Երկուսն էլ հետո գործեցին Հիսուսի կողմից կանխասված ոճիրները։ Հուդա Իսկարիովտացին թաքցրեց իր զգացմունքները և դատապարտեց ինքն իրեն։ Պետրոսն էլ թաքցրեց իր զգացմունքները, երեք անգամ ուրանալուց հետո այն ամենը, ինչին որ հավատացել էր։ Բայց վճռորոշ պահին Պետրոսը հասկացավ Հիսուսի պատգամի […]
«Աստված մեծ է: Երբ բոլոր հույսերը կորցնում ես, Նա այնպիսի բան է քեզ ուղարկում, որին ոչ մի կերպ չես սպասում … պարզապես պետք է Նրան հավատալ և Նրան սիրել: Նա սիրում է մեզ և հոգատար է մեր հանդեպ, ինչպես հայրը իր երեխաների հանդեպ» Սբ. Պորֆիրիոս Կավսոկալիվացի
Աստված մեզ մեծ հարստություն է տվել: Ոչ թէ մարդկային, այլ Աստվածային հարստություն: Պատկերացնում է՞ք, ՆԱ մեզ ընդունակություն է տալիս մեծ գործեր անելու ու այդ շնորհն ավելի է առատացնում ավելի շատ գիտություն ու իմաստություն տալով (Եփ. 1:7-8): Բայց սա կատարվում է Քրիստոնյայի կյանքում, ով ձգտում է ապրել պատվիրաններով: Մենք պետք է պտղաբերենք այդ հարստությունը: Հանկարծ այնպես […]
«Տվեք կայսրինը՝ կայսեր, և Աստծունը՝ Աստծուն» (Մատթ. 22:21) Մենք Հիսուսին կոչում ենք Փրկիչ։ Փրկիչը նա է, ով Աստծուն է վերադարձնում այն, ինչը Նրանից խլվել է մարդկային մեղքի պատճառով, և ինչն իրավամբ պատկանում է Աստծուն: Ի՞նչ է նշանակում Աստծունը տալ Աստծուն: Մենք մեզ վրա կրում ենք Քրիստոսի կնիքը, Փրկչի կնիքը: Ծառայելով աշխարհում՝ մենք պետք է ամեն բան, […]
Ով որ խոնարհվի Աստված նրան կբարձրացնի: Բայց մինչև այդ բարձրանալը մարդը պիտի համբերության սխրանքը կատարի ու հոգսերին դիմանա: Պետրոս առաքյալը գիտեր որ դժվար է, դրա համար էլ գրում է Ձեր բոլոր հոգսերը Աստծու վրա գցեցէ՛ք, որովհետև նա է, որ հոգում է ձեր մասին (Ա.Պտ 5:6,7): Արմեն Հարեյան
«Հիմա իմ միակ մխիթարությունն Ավետարանն է: Ես այն կարդում եմ ամեն օր, ամեն ժամ: Քրիստոսը իմ լույսն է, խաղաղությունը և ներշնչումը»: Տարաս Գրիգորևիչ ՇԵՎՉԵՆԿՈ – (1814-1861), ուկրաինացի բանաստեղծ և նկարիչ: Ուկրաինական նոր գրականության հիմնադիրը: Նրա ստեղծագործություններում ուկրաիներենն առաջին անգամ երևացել է իր ողջ հարստությամբ, գեղեցկությամբ ու ճկունությամբ: Նրա վրձնի հայտնի կտավը «Անառակ որդու առակն» է: