12 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

Բժշկության աղոթք

Աստված հավիտենական, բարերար և ամենակալ,

Ստեղծող լույսի և հորինող գիշերի,
Դու կյանք` մահվան մեջ և լույս` խավարում,
Հույս` սպասողների և համբերություն տարակուսյալների.
Որ ամենաարվեստ Քո իմաստությամբ ստվերը մահվան փոխում ես այգի,
Աննվազ ծագում և անմայրամուտ արեգակ,
Զի գիշերվա մութն անզոր է իսպառ քողարկել փառքը Քո տերունական,
Որին ծնրադրում են արարածներն ու երկրպագում`
Երկնավորներն ու երկրավորները և սարդարամետականները բոլոր:
Դու լսում ես հեծեծանքները կապյալների,
ունկնդրում խոնարհների աղոթքը
Եվ ընդունում ես նրանց խնդրանքները,
Աստված իմ, թագավոր իմ, կյանք իմ և ապավեն իմ…
Ամեն:

Սուրբ Գրիգոր Նարեկացի «բժշկության աղոթք»

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ