Ստամբուլյան կոնվենցիա: Այն ամենը ինչ պետք է իմանալ /տեսանյութ/

«Աղաչում եմ ձեզ, եղբայրնե՛ր, զգուշացեք այնպիսիներից, որ հերձվածներ եւ գայթակղություններ են առաջ բերում այն վարդապետությունից դուրս, որը դուք սովորել եք. եւ խորշեցեք նրանցից, որովհետեւ այնպիսիները մեր Տիրոջը՝ Քրիստոսին չեն ծառայում, այլ՝ իրենց որովայնին. եւ քաղցրախոսությամբ ու կեղծ գովասանքներով հրապուրում են անմեղների սրտերը»: Պողոս առաքեալի նամակը հռոմէացիներին 16։17
Աստված տնօրինեց իրար բեռներ կրել, որովհետև յուրաքանչյուր մարդ իր բեռն ունի: Ոչ ոք զերծ չէ թերությունից, ոչ ոք ինքնաբավ չէ, ոչ ոք այնքան իմաստուն չէ, որ կարողանա իր անձն առաջնորդել, այլ պետք է հանդուրժել, մխիթարել, օգնել, դաստիարակել և փոխադարձաբար զգուշացնել իրար: Թովմաս Գեմբացի
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ախալցխայի և Սամցխե-Ջավախքի ուխտավորներին՝ ուղեկցությամբ Ախալցխայի հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տ. Հակոբ աբեղա Սահակյանի: Հանդիպմանն Ամենայն Հայոց Հայրապետն իր օրհնությունը փոխանցեց ուխտավորներին՝ ընդգծելով, որ Վրաստան կատարած հովվապետական այցելության ժամանակ տեսել է ջավախահայության զորավոր հավատքը, ազգային նկարագիրը կերտելու ջանքն ու եռանդը, ինչպես […]
Մի քանի օրից՝ հուլիսի 28-ին Հայ Առաքելական եկեղեցին նշելու է Քրիստոսի Պայծառակերպության տոնը կամ ինչպես ժողովրդի շրջանում է ընդունված ասել՝ Վարդավառը: Հայերի մոտ Վարդավառի տոնը հիմնականում բնորոշվում է միմյանց վրա ջուր ցողելու ավանդույթով, սակայն ջրի խորհուրդը ոչ մի կապ չունի հեթանոսության հետ, այն միշտ ունի մաքրագործության խորհուրդը: «Ինչպես Քրիստոսը բարձրացավ Թափոր լեռը և պայծառակերպվեց, այնպես […]
Երբ ձեր հոգին վշտանում է մարդու համար, ոչ թե բառերով ուղղեք նրանք, այլ աղոթեցեք նրա համար: Եվ միայն լավը մտածեք այդ մարդու մասին. Բարի մտքերը հսկայական ուժ են: Սբ. Պաիսիոս Աթոսացի
«Երկնքի արքայութիւնը նման է մի վաճառականի, որ գեղեցիկ մարգարիտներ էր որոնում. եւ գտնելով մի թանկարժէք մարգարիտ՝ գնաց վաճառեց իր ամբողջ ունեցածը եւ այդ մարգարիտը գնեց»: (Աւետարան ըստ Մատթէոսի 13։45)։ Գտնելու դեպքում մենք պատրա՞ստ ենք «մեր ամբողջ ունեցվածքը» տալ արքայության մարգարիտի համար, որ մեր հոգու փրկությունն է… Տեր Նշան քահանա Ալավերդյան
«Ու քանի դեռ Լույսը ձեզ հետ ունեք, հավատացեք Լույսին» (Հովհ. 12: 36) Ավետարանը մեզ պատմում է աստվածային Լույսի մասին, այդ Լույսի ներքո բացահայտվում է ոչ միայն մեր մեղավոր կյանքը և մեր սխալները, այլև աստվածային սերն ու ողորմությունը: Այդ լույսն Աստծո հայացքն է աշխարհին: Աստված այդ Լույսով է, որ նայում է մեզ ու այս աշխարհին. Իր […]
Բխեցրու, Տե՛ր, իմ գլխում վտակների աղբյուրը և ոռոգիր իմ մտքերի անդաստանը, լվա իմ հանցանքների աղտերը և սրբիր իմ վերքերի թարախը, հանիր իմ մեղքերի փուշը և տնկիր կենաց բույսը: Աճեցրու, Տե՛ր, արդարությունը և նվաստացրու անօրինությունը, մեռցրու մարմնիս ցանկությունը և նորոգիր հոգուս կենդանությունը… Սբ. Եփրեմ Ասորի