Ամենայն Հայոց Կաթողիկոսը մարտի 18-ը հայտարարել է համազգային աղոթքի օր
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից մարտի 18-ը հայտարարվել է համազգային աղոթքի օր: Ժամը 19:00-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից աղոթքի արարողության հեռարձակմանը կարող եք հետևել՝ – Հայաստանի Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում, – Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի պաշտոնական էջում Facebook սոցիալական ցանցում:





































