Այս վիճակում Աստծո հետ շփումը դառնում է անհնարին
Աստվածային սերը դրսևորվեց արարչագործությամբ, որի պսակը, կենտրոնը և գլուխը հանդիսացող մարդը բազում պատիվների արժանացավ Արարչի կողմից: Ըստ Սբ. Գրիգոր Տաթևացու՝ այդ պատիվները բազում են. մարդը ստեղծվեց որպես բոլոր տեսանելի արարածների թագավոր և իշխան, և նրա համար ստեղծվեցին երկինքն ու երկիրը, բույսերն ու կենդանիները, ինչպես Սուրբ Գիրքն է ասում. «Ամեն ինչ նրան հնազանդ ստեղծեցիր և դրեցիր […]





































