16 Մարտի, Կիրակի, 2025
KFC

ՀՈԳԵՎՈՐ

Ահա ես և իմ երեխաները, որոնց Դու տվեցիր ինձ. հզոր աղոթք երեխաների համար

Հայր Աստված, Արարիչ ամենայնի, ինձ արժանացրիր լինել ընտանիքի մայր, պարգևեցիր երեխաներ: Եվ ես համարձակվում եմ բարբառել, որ նրանք Քո երեխաներն են, որովհետև Դու տվեցիր նրանց կյանք, կենդանացրեցիր Քո անմահ հոգով և վերածնեցիր Քո սիրով՝ Սուրբ Ավազանիդ մկրտությամբ: Ինձ օգնիր, որ լինեմ արթնամիտ և երեխաներիս դաստիարակության գործում երբևէ չձանձրանամ: Աղերսում եմ Քեզ. պահիր նրանց Քո սիրով […]

Ամուսինների աղոթքը ջարդում է սատանային

Շատ լավ բան է երբ ամուսինները միասին աղոթում են ամեն օր: Բայց միլիոնավոր ընտանիքներում սա չի պատահում: Սա այն պատճառով է, որ ձեր կյանքի թշնամին՝ Սատանան, ամեն ինչ անում է, որ խանգարի: Ցանկացած բան, որ ամուսիններին մտքով մոտեցնում է իրար, որ համաձայնություն լինի, վտանգավոր է Սատանայի համար, որովհետև նա կպարտվի այդտեղ: Նա ձեր դեմ կպայքարի […]

Նշվեց Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքի վերաբացման 30-ամյակը /լուսանկար, տեսանյութ/

Սեպտեմբերի 20-ին, մեծ շուքով նշվեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, Գուգարաց թեմի, Ախթալայի Սուրբ Մարիամ Աստվածածին վանքի վերաբացման 30-ամյակը: Առավոտյան մատուցվեց տոնական Սուրբ Պատարագ, պատարագիչն էր Ախթալայի Սուրբ Մարիամ Աստվածածին վանքի վանահայր և տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ.Հեթում քահանա Թարվերդյանը: Սուրբ Պատարագի վերջավորությանը թեմակալ առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի ձեռամբ օրհնության գրեր բաժանվեցին բոլոր նվիրյալ այն հավատացյալներին, […]

Ինչո՞ւ ենք ամեն աղոթքի ժամանակ ասում՝ «Եղիցի կամք Քո»

Ամեն աղոթքի ժամանակ ասում ենք՝ «Եղիցի կամք Քո», ուրեմն Աստծո խոսքը պետք է մեզ համար կյանքի օրենք դարձնենք. «Հոգո՛վ ընթացեք եւ մարմնի ցանկությունը մի՛ կատարեք, քանի որ մարմինը հոգու հակառակն է ցանկանում, իսկ հոգին՝ մարմնի հակառակը: Եւ քանի որ սրանք միմյանց հակառակ են, մի՛ արեք այն, ինչ ուզում եք»: Տեսէք՝ արդյունքն ինչ կլինի այդ ժամանակ. […]

Բժշկության լավագույն աղոթք

ԲԱՆ Ձ ԱՊԱՎԻՆՈՒԹՅՈՒՆ ԱՌ ՏԻՐԱՄԱՅՐ Ա Եվ ահա այսքան հուսահատություններից, ահարկու ահեղ իմ խռովքներից, և աստվածային բարկության զարհուր սաստկությունից հետո, թախծագին հոգով իսպա՛ռ տագնապած, աղաչո՛ւմ եմ Քեզ Սու՛րբ Աստվածածին, Հրեշտա՛կ մարդկային, Քերովբե՛ մարմնատեսիլ, Թագուհի՛ երկնավոր, ջի՛նջ՝ որպես օդը, մաքու՛ր, որպես Լույս, անե՜ղծ, հա՜ր նման վերն արուսյակին, գերազա՛նց՝ քան վայրն այն սրբությունների, ուր անարժան է մարդուն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի