14 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՑԻՎ …

Սուրբ Աթոռը կշարունակի ամեն ջանք գործադրել հայ ռազմագերիների վերադարձման հարցը հանգուցալուծելու համար․ Սուրբ Աթոռի փոխպետքարտուղարն ասել է Գարեգին Բ–ին

Հոկտեմբերի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանում գտնվող Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ արքեպիսկոպոս Էդգար Պենյա Պառային և նրա պատվիրակությանը ուղեկցությամբ՝ Վատիկանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Նազարյանի ու Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրի, տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ […]

Ինչ չես կարող, Աստված կանի

Մեր կյանքի բոլոր իրավիճակներում, երբ հույսը սկսում է մարել, երբ այլևս չենք վստահում սեփական ուժերին, սկսում ենք ապավինել Աստծուն: Մինչդեռ իրականում տեսականորեն գիտենք ու հասկանում ենք, որ Աստված ամենուր ու մշտապես է մեր միակ հույսն ու ապավենը, որ անգամ այն պահին, երբ կատարելապես վստահ ենք մեր ուժերին, պիտի որպես ապավեն ունենանք Տիրոջը, խնդրենք Նրա առաջնորդությունը: […]

Նրանք փակված են, 6 ամիս դուրս չեն եկել, շրջապատված են ադրբեջանցի զինվորներով, գիշերները՝ կրակոցներով․ Բագրատ Սրբազանը՝ Դադիվանքում ապրող հոգևորականների մասին. tert.am

Ես այսօր առավոտյան եմ խոսել Դադիվանքում ապրող մեր հոգևոր եղբայրների հետ։ Այս մասին եկեղեցում քարոզի ժամանակ ասել է Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանը։ «Նրանք փակված են, վեց ամիս դուրս չեն եկել այնտեղից, փակված են, արգելված է և մուտքը, և ելքը։ Այսպիսի հերոսական ճակատամարտի մեջ են մեր հոգևոր եղբայրները՝ գտնվելով գերեվարված Դադիվանքում։ Պատկերացրեք, մի […]

«Արդարև այս մարդը արդար էր» (Ղուկ. 23:47)

Ղուկիանոս Հարյուրապետի, որ հավատաց Քրիստոսի խաչելությանը և Հովսեփ Աստվածահորը, Հովսեփ Արիմաթացու և Քրիստոսի բարեկամ Ղազարոսի ու նրա երկու քույրերի՝ Մարթայի և Մարիամի հիշատակության օրն է Սուրբ Ղուկիանոս հարյուրապետի անունը, ում հիշատակը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է այսօր, նշված չէ Նոր Կտակարանում: Սակայն նրա մասին տեղեկություններ մեզ հասել են Սրբազան Ավանդության միջոցով: Նա այն հարյուրապետն […]

Պատրիարք Կիրիլը հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների հեղինակությունը կօգնի հաղթահարել ԼՂ հակամարտության հետևանքները

Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը հույս ունի, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեի հեղինակությունը կօգնի հաղթահարել Լեռնային Ղարաբաղում երկարատև հակամարտության հետևանքները: Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը: «Ես հավատում եմ, որ Ադրբեջանի և Հայաստանի հոգևոր առաջնորդների հեղինակությունը կկարողանա բարերար ազդեցություն ունենալ մարդկանց մտքերի վրա, և ես կարծում եմ, […]

Տեղի կունենա Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի հոգևոր առաջնորդների հանդիպումը

Հոկտեմբերի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը երկօրյա այցով մեկնում է Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն), ուր հանդիպում կունենա Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի հետ և կմասնակցի տարածաշրջանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպմանը: Նորին Սրբությանն ուղեկցում են Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը,  Արցախի թեմի առաջնորդ Տ․ […]

«Մեր կյանքի գնով կանգնած ենք». Հայր Աթանասը շարունակում է հոգեւոր ծառայությունը Դադիվանքում

Մայիսի 2-ից առ այսօր որեւէ ուխտավոր չի այցելել Դադիվանք` ադրբեջանական կողմի դրած սահմանափակումների պատճառով: Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց այս պահին Դադիվանքում հոգեւոր ծառայություն իրականացնող Հայր Աթանաս Սարգսյանը: «Չգիտեմ, թե այս վիճակը ինչքան կշարունակվի, բայց լիահույս եմ, որ որոշակի լուծում կլինի: Կաթողիկոսը այս առումով աշխատանքներ է տանում եւ տեսնենք` ինչ կլինի»,-ասաց նա: Հոգեւոր սպասավորը նշեց, […]

Գերեվարվեցին շատեր, և խաղաղ բնակիչներ, որոնք այսօր շարունակում են ենթարկվել նվաստացումների ու աննկարագրելի խոշտանգումների․ Գարեգին Բ

Սույն թվականի հոկտեմբերի 6-7-ը Հռոմում (Իտալիա) տեղի ունեցավ աշխարհի հիմնական կրոնների առաջնորդների 35-րդ միջազգային համաժողովը՝ «Մարդիկ որպես եղբայրներ և երկրի ապագան. կրոններն ու մշակույթները երկխոսության մեջ» խորագրով։ Հանուն խաղաղության և երկխոսության այս միջազգային հավաքը 1986 թ.-ից սկսած կազմակերպում է Կաթոլիկ Եկեղեցու հովանու ներքո գործող և աշխարհականներից բաղկացած Սանտ Էջիդիո համայնքը։ Այս մասին տեղեկացնում է Մայր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

Ամենաընթերցված