14 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՑԻՎ …

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Իտալիա

Հոկտեմբերի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Հռոմ (Իտալիա)՝ մասնակցելու Սանտ Էջիդիոյի համայնքի կողմից կազմակերպված «Մարդիկ որպես եղբայրներ և երկրի ապագան․ կրոններն ու մշակույթները երկխոսության մեջ» խորագրով համաժողովին և միջեկեղեցական աղոթքին։ Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։ Համաժողովին Նորին Սրբությունը հանդես կգա բանախոսությամբ, նաև կքարոզի միջեկեղեցական աղոթքի արարողությանը։ […]

Մեղքերի ներման աղոթք

Բժշկի՛ր ինձ, Տե՛ր, հպարտությունից և ամբարտավանությունից, սնափառությունից, մարդահաճությունից և ոխակալությունից, նախանձից և ատելությունից և բոլոր չարիքներից: Բխեցրո՛ւ, Տե՛ր, իմ գլխում վտակների աղբյուրը և ոռոգի՛ր իմ մտքերի անդաստանը, լվա՛ իմ հանցանքների աղտերն ու սրբի՛ր վերքերիս թարախը, հանի՛ր իմ մեղքերի փուշը և տնկի՛ր կենաց բույսը: Աճեցրո՛ւ, Տե՛ր, արդարությունը և նվաստացրո՛ւ անօրենությունը, մեռցրո՛ւ մարմնի ցանկությունը և նորոգի՛ր հոգուս […]

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը նոր տնօրեն ունի

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրենի պաշտոնում նշանակվել է արժանապատիվ Տ. Եսայի քահանա Արթենյանը՝ ազատվելով Արարատյան Հայրապետական թեմում ստանձնած հոգևոր պարտականություններից: Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը: Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի արդեն նախկին տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է, որ շուրջ 20-ամյա ծառայությունից հետո հոկտեմբերի 1-ից […]

Հույսը ամեն բանից առավել է

«Սրանո՛ւմ է սերը. մենք չէ, որ սիրեցինք Աստծուն, այլ Նա՛ սիրեց մեզ և ուղարկեց Իր Որդուն մեր մեղքերի քավության համար» (Ա. Հովհ. 4-7)։ Կյանքի դժվարություններն ու հոգսերը հաճախ ստիպում են մարդուն սխալներ թույլ տալ: Այս ճանապարհին հայտնված մարդկանց՝ Աստված տալիս է առաջնորդություն, որ կարողանան հաղթահարել իրենց խնդիրները և խելամիտ որոշումներ կայացնելով, նորից կանգնեն ճշմարիտ ուղու վրա: Շատ որոշումներ առնչվում են փոքր հարցերի, բայց կան որոշումներ, որոնք ազդում են մեր ամբողջ կյանքի վրա։ Ոչ մի մարդ […]

Վահրամ քահանա Մելիքյանը դադարում է կատարել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրենի պարտականությունները

Վահրամ Ավագ քահանա Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Սիրելի գործընկերներ, բարեկամներ և ընկերներ, ծառայակից եղբայրներ, Շուրջ 20-ամյա ծառայությունից հետո այսօրվանից դադարում եմ կատարել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրենի ու խոսնակի պարտականությունները և ծառայությունս Սուրբ Էջմիածնին պիտի շարունակեմ այլ հանգամանքում։ Որդիական երախտագիտությունս Ամենայն Հայոց Հայրապետին՝ այս տարիների ընթացքում անձիս հանդեպ իր վստահության, մեր […]

«Ոչ մի պարագայում չուրանալ Քրիստոսին». Տեր Ղուկաս քահանա Բալայան

Սուրբ Գևորգ քաջամարտիկ զորավարի հիշատակության օրն է Այս տարի սեպտեմբերի 25-ին հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրը: Տոնի խորհրդի մասին զրուցել ենք Նորագավթի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ղուկաս քահանա Բալայանի հետ: Սուրբ Գևորգը քաջամարտիկ զորավար էր, ի՞նչ է նա մեզ՝ քրիստոնյաներիս սովորեցնում ու […]

Պատերազմը և դրա ընթացքն ավելի սարսափելի չէ, քան դրանից հետո տեղի ունեցածը. Բագրատ Սրբազան

Անցյալ տարի Վարագա Սուրբ Խաչի տոնին, երբ մենք պատերազմի գույժը լսեցինք, ես խնդրում էի Տիրոջը, որ մեզ չամաչեցնի, մոռացել էի խնդրելու, որ մենք իրեն չամաչեցնենք։ Պատերազմը և դրա ընթացքն ավելի սարսափելի չէ, քան դրանից հետո տեղի ունեցածը և դրանից հետո շարունակվող անկումի հետևողական ընթացքը,- երեկ Վարագա Սուրբ Խաչի տոնին Նոր Վարագավանքում քարոզի ժամանակ ասել է […]

Ինչո՞ւ ինձ բարի ես կոչում. ոչ ոք բարի չէ, այլ միայն՝ Աստված

Հաճախ ենք լսում այն տեսակետը, թե բարություն գործելով է, որ պիտի մոտենանք Աստծուն ու դառնանք հաճելի Նրան: Միանշանակ անքննելի ու հստակ փաստ է. Տիրոջը հաճելի է այն ամենն, ինչ բարի է: Սակայն այս ճանապարհին չպետք է մոռանանք նաև մի կարևոր հանգամանք՝ հպարտությունը, որ կարող է առաջանալ բարիք գործելուց: Բարին գործելիս, երբ արժանանում ենք գովեստի խոսքերի, […]

« Տու՛ր զՔո խաղաղութիւնդ ամենայն աշխարհի» (Ժամագիրք)

«Անկախություն» բառն ասելիս՝ առաջինը, որ անցնում է մեր մտքով, խաղաղ ու ինքնիշխան սահմաններն են, որ գտնվում են ֆիզիկակական տարածության վրա: Այս բառը հաճախ է զուգորդվում խաղաղության հետ՝ կարծես դառնալով վերջինիս կա՛մ երաշխավորը և կա՛մ էլ հետևանքը: Սակայն արդյո՞ք այդ անկախությունը միայն ֆիզիկական տարածության մեջ կարող ենք հաստատել: Պատասխանն է՝ միանշանակ ոչ: Անկախության պայքարը ոչ այնքան […]

Կատարվեց Հանրապետական մաղթանք Հայաստանի անկախության 30-ամյակի առիթով

Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առիթով սեպտեմբերի 21-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Սուրբ Գայանե վանքում կատարվել է Հանրապետական մաղթանքի արարողություն։ Հոգևորականաց դասն ու ներկա ժողովուրդը միասնական աղոթք բարձրացրեցին առ Աստված հայրենիքի անսասանության, խաղաղ և անվտանգ կյանքի համար: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների մասնակցությամբ կատարված մաղթանքի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն հայրապետական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

Ամենաընթերցված