14 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՑԻՎ …

Կայացավ ՀԵՀԵՄ Ռուսաստան և ԱՊՀ տարածաշրջանային ֆորումը

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ սույն թվականի փետրվար 4–7-ը տեղի ունեցավ Հայ  Եկեղեցու Համաշխարհային  Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) Ռուսաստան և ԱՊՀ տարածաշրջանային ֆորումը։ ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի հրավերով ֆորումը համախմբել էր Ռուսաստանի և Նոր Նախիջևանի, ինչպես նաև Հարավային Ռուսաստանի թեմերի և ԱՊՀ այլ երկրների շուրջ հինգ տասնյակ ակտիվիստ երիտասարդների: Ֆորումի բացման հանդիսավոր արարողությունը սկսվեց Տերունական աղոթքով, ապա հյուընկալ թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր […]

Այսօրվանից սկսվում է Առաջավորաց պահքը

Այսօրվանից սկսվում է Առաջավորաց պահքը։ Այս պահքը հաստատել է մեր հավատքի հայր Ս. Գր. Լուսավորիչը հայոց դարձից առաջ: Խոր Վիրապից դուրս գալով՝ նա 65 օր շարունակ քարոզեց Քրիստոսի սիրո վարդապետությունը, որի ընթացքում մկրտվեց ողջ արքունիքն ու ժողովուրդը: Քարոզության օրերից 5-ի ընթացքում Ս. Գրիգորը պատվիրեց պահքով ապաշխարել և հեռու մնալ մեղքից: «Առաջավորքը պահում ենք 5 օր՝ […]

Ո՞ւմ է Աստված տալիս շնորհներ, ո՞ւմ՝ ոչ

«Բայց մեզնից յուրաքանչյուրին շնորհ է տրված՝ Քրիստոսի պարգևած չափով» (Եփեսացիներ 4։7) Երբեմն ինքներս մեզ քննադատում ենք՝ ասելով, թե Աստված մեզ ոչ մի շնորհ չի տվել։ Առաջին հայացքից՝ կարող ենք ասել, որ ոչ մի մեղք չենք գործում, քանզի մեր հանդիմանանքը ոչ թե Աստծուն, այլ ինքներս մեզ է ուղղված․ չէ՞ որ ցանկանում ենք լինել ավելին, քան կանք։ Սակայն […]

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Փետրվարի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Միացյալ Նահանգներում Նորին Սրբությունը հանդիպումներ կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների հետ` քննարկելու Մայր Աթոռի կողմից իրականացվող ծրագրերը:

«Ոչ թե նա է ընտրյալը, ով ինքն իրեն է գովաբանում, այլ նա, ում Տերն է գովում»

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Սուրբ Գրիգոր Աստվածաբանի կամ իչպես հայտնի է՝ Սուրբ Գրիգոր Նազիանզացու հիշատակության օրը։ Մեծ սուրբը քրիստոնեության պահապանների շարքում դասվում է առաջամարտիկների թվին, քանի որ մղում էր պայքար արիոսականության դեմ։ Նա չէր ցանկանում տեսնել քրիստոնեության խեղաթյուրումը ու իր պայքարի միջոցով հասավ քրիստոնեության անաղարտ պահպանմանն ու փոխանցմանը ժառանգներին՝ մեզ։ Սուրբ Գրիգոր Աստվածաբանը […]

Ամենայն հայոց կաթողիկոսն այցելել է «Եռաբլուր»

Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն այսօր՝ հունվարի 28-ին, Բանակի կազմավորման 30-ամյակի օրը, այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Նրան ուղեկցում են հոգեւորականները: Նշենք, որ արդեն ավանդույթ է դարձել, որ Գարեգին Բ-ն «Եռաբլուր» կամ Ցեղասպանության հուշահամալիր այցելում է իշխանության ներկայացուցիչներից առանձին, մինչդեռ նախկինում այդպես չէր: Այսօր ավելի վաղ Եռաբուր են այցելել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, «Քաղաքացիական պայմանագրի» […]

Երբ արդար մարդը վախճանվի, նրա հույսը չի կորչում

«Երբ արդար մարդը վախճանվի, նրա հույսը չի կորչում» (Առակ. 11: 7), որովհետև Քրիստոսին հուսացողներն ամոթով չեն մնա՝ ըստ Նրա խոսքի. «Այստեղ, աշխարհում նեղություն պիտի ունենաք, սակայն քաջալերվեք, որովհետև Ես հաղթեցի աշխարհին» (Հովհ. 16: 33):

Ինչո՞ ւեն մարդիկ երբեմն չարանում

Աստվածաշունչը մեզ սովորեցնում է բարություն ու սեր տարածել ու հոգում չարություն չկուտակել: Բայց այսքանը իմանալուց հետո էլ, մենք շատ հաճախ չարանում ենք աշխարհի ու մարդկանց առաջ: Երբ հոգում բնակվում է չարը, նրան այնտեղից վտարելը՝ դառնում է լուրջ խնդիր, պայքար: Ինչը՞ կարող է մարդուն դրդել չարությամբ լցվել դիմացինի հանդեպ։ Գիտեք, ինչպես եղանակն է փոփոխական, այդպես էլ […]

Տիրոջը խաբել հնարավոր չէ

Ամենից կարևորը Աստծուն հաճելի դառնալն է ու նրանով ապրելը: Ինչպե՞ս արժանանալ Աստծո սիրուն. Գիտեք, հեշտ չի ապրել այնպես, որ յուրաքանչյուր քայլդ լինի աստվածահաճո: Շատ հաճախ անում ենք բաներ, որոնք Տիրոջ համար ընդունելի չեն: Հասարակ սուտը, որ ասվում է արդեն իսկ մեր կողմից սխալ է, բայց մարդը երբեմն ստիպված է գնում նման քայլի: Սա չի նշանակում՝ […]

Կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ: Արժանապատիվ Տ․ Հովհաննես քահանա Մարուքյանը, ազատվելով Վանաձորի Հայորդյաց տան հոգևոր տեսչի պաշտոնից, հունվարի 20-ից ծառայության է կոչվել Արարատյան Հայրապետական թեմում։ Արժանապատիվ Տ․ Պողոս քահանա Միքայելյանը, ազատվելով «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի հոգևոր տեսչի պաշտոնից, հունվարի 20-ից ծառայության է նշանակվել Մասյացոտնի թեմում։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

Ամենաընթերցված