14 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՑԻՎ …

Ոչ մի ուրիշ արարած չի կարող բաժանել մեզ Աստծու այդ սիրուց, որ կա մեր Տեր Քրիստոս Հիսուսով

Մարտի 8 «Ոչ մահը, ոչ կյանքը, ոչ հրեշտակները, ոչ իշխանությունները, ոչ այլ բաներ, որ այժմ կան, ոչ գալիքները և ոչ զորությունները, ոչ բարձրություն, ոչ խորություն և ոչ մի ուրիշ արարած չի կարող բաժանել մեզ Աստծու այդ սիրուց, որ կա մեր Տեր Քրիստոս Հիսուսով» (Հռոմ. 8: 38-39):

Կանանց ջանքերով է նաև, որ պիտի հաղթահարվեն առկա նեղությունները և զորանա հույսը․ Ամենայն հայոց Կաթողիկոս

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել մարտի 8-ի առիթով. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Կանանց տոնի առիթով շնորհավորում և Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում տիկնանց և օրիորդաց։ Այսօր  վերստին առիթն ունենք անդրադառնալու կանանց ներդրումին ու բարի ավանդին ընտանիքներում, մեր ազգային, եկեղեցական և պետական ու հասարակական կյանքում, գնահատելու նրանց ձեռքներումները կրթության, գիտության, առողջապահության […]

Զիջե՞մ, թե՞ ոչ

Ամեն փոքր դեպքից ու մանրուքից հաճախ կարող ենք մինչև անգամ վեճի բռնվել մեր սիրելիների, մեր հարազատների ու մտերիմների հետ։ Փոքրիկ հարցերը հաճախ որոշիչ են լինում մարդկային հարաբերությունների շարունակման, ընթացքի համար, քանզի հենց նման վեճերում ու քննարկումներում է, որ ի հայտ է գալիս մարդու տեսակը։ Նման վեճերից, փոքրիկ ու աննշան դեպքերից է, որ հնարավոր է հասկանալ […]

Մեկնարկել է 48-օրյա Մեծ Պահքը

Հայ Առաքելական եկեղեցու տոնացույցով փետրվարի 24-ին մեկնարկում է 48-օրյա Մեծ Պահքը։ Այն սկսվում է Բուն Բարեկենդանից և տևում մինչև Սուրբ Հարության (Զատկի) տոն։  Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք՝ հրաժարվելով ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից: Կերակրից հրաժարվելն առանց մեղքից հետ կանգնելու` անօգուտ է: «Լեռան […]

Աստծո հետ խոսելու միակ լեզուն աղոթքն է

Տիրոջ հետ խոսելու լավագույն լեզուն աղոթքն է, մաքուր ու անկեղծ աղոթքը, որ բխում է մեր սրտից։ Հաճախ աղոթում ենք ու միաժամանակ կասկածում՝ արդյոք մեր աղոթքները լսելի են Տիրոջը։ Որտեղի՞ց է այս կասկածամտությունը  գալիս, ինչու՞ է այն հաճախ բույն դնում մարդու սրտում ու խանգարում ավելի ամրացնել Աստծո հետ հարաբերությունները։  Ինքս էլ շատ անգամներ աղոթել եմ ու […]

Կյանքը սիրում է մեզ դասեր տալ…

Սերը հոգեվիճակ է, երբ այն կրում ենք մեր մեջ առանձնապես ուշադրություն չենք էլ դարձնում՝ ինչպիսի դրսևորումներ է այն ունենում, կամ ինչպես է ազդում մեզ վրա։ Սիրո գոյությունը այնքան ցանկալի է դարձել, որ ամենուր փորձում ենք փնտրել մարդկանց, ովքեր սիրո բացարձակ կրողն են ու նաև տարածողը։ Հաճախ, տարված լինելով նման մարդկանցով, մոռանում ենք, որ կան նաև […]

Իմ փրկությունն Ես, Տեր իմ, և Աստված

Իմ փրկությունն Ես, Տե՛ր իմ, և Աստվա՛ծ, ցերեկն առջևդ աղո՛թք կարդացի, գիշերը նույնպես: Աղոթքներս թող տեսնվե՛ն Քեզնից և խոնարհեցնես ականջդ ձայնիս՝ իմ խնդրանքնե՛րը հաշվի առնելու: Քանի որ անձս չարչարանքների՛ ցավերով լցվեց, մերձեցավ կյանքն իմ անլուր դժոխքին, և համարվեցի նրա՛նց շարքերում, ովքեր նետվում են խորը փոսի մեջ: Եղա ես մի մարդ, ով շուրջբոլորը օգնակա՛ն չունի, սակայն […]

Մայր Աթոռում կկատարվի Տեառնընդառաջի նախատոնակը

Փետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Տեառնընդառաջի տոնը, որը խորհրդանշում է 40-օրյա մանուկ Հիսուսի ընծայումը տաճարին։ Փետրվարի 13-ի երեկոյան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Սուրբ Գայանե վանքում 17։30-ին կմասնակցի Երեկոյան ժամերգության, որի ավարտից հետո տեղի կունենա Տեառնընդառաջի նախատոնակը։ Հավարտ արարողության՝ Մայր Աթոռի միաբանական […]

Ինչո՞ւ ենք եկեղեցում մոմ վառում

Մոմավառության սովորությունը ձգվում է մինչև դարերի խորքը: Աստծո տանը ճրագ կամ մոմ վառելու ավանդությունը գալիս է դեռևս Հին Ուխտի ժամանակներից: Աստված Մովսեսի միջոցով ժողովրդին պատվիրեց, որ ձիթենու զուլալ, անարատ ձեթ բերեն լույսի համար, որպեսզի մշտավառ ճրագ լինի վկայության խորանում (Ելք ԺԷ 20-21): Ասում են, թե մոմավառություն կատարվել է նաև՝ լուսավորելու եկեղեցու ներսը, սակայն մոմավառության սովորությունը և՛ […]

Հայոց առաջին ազգային պահքը

Առաջավորաց պահքը կամ Առաջավորքը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու առաջին պահքն է, ուստի այն հատուկ է միայն հայ եկեղեցուն: Այն 11 շաբաթապահքերից մեկն է և տևում է հինգ օր՝ երկուշաբթիից մինչև ուրբաթը ներառյալ, պահվում է Մեծ պահքից երեք շաբաթ առաջ: Եկեղեցու հայրերը Առաջավորաց կոչվելու նաև այլ պատճառներ են նշում. այն կարգվեց մարդու ստեղծվելուց առաջ, և պահեցին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

Ամենաընթերցված