14 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՑԻՎ …

Կույր աչքո՞վ, թե՞ կույր մտքով

Այս աղոթքը հայտնի է շատերիս: Մարդիկ առանց անգամ մտածելու ասում են՝ լավ է կույր աչքով, քան կույր մտքով։ Սակայն քանի՞սս ենք մի պահ կանգ առել ու մտածել՝ արդյո՞ք ամեն բան այդքան հեշտ է։ Մեր կյանքում հաճախ նյութական բարիքներն ու արժեքները այնքան մեծ տեղ են գրավում, որ դրանք համաձայն չենք լինում փոխել ոչ մի երևույթի հետ։ […]

Մեղքերի պատճառով մենք զրկվում ենք Աստծո օրհնությունից

Աստված և մարդ հարաբերության մեջ արդարության գրավականը, անշուշտ, նաև ապաշխարության պտուղներն են: Ավետարանական ողջ իրականությունը լեցուն է ապաշխարության հորդորներով, որովհետև սխալվելուց և մեղք գործելու հետո արդարությունը պահանջում է ապրել ինքնաքննությամբ, զղջմամբ և ապաշխարությամբ, մեղքերի թողության և քավության իրողությամբ սրբված:   Մեղքերի պատճառով մենք զրկվում ենք Աստծո օրհնությունից: Եվ մենք, միայն մեր մեղքերը խոստովանելով է, որ […]

Ինչու՞ ենք դժվարանում հավատարիմ մնալ

«Քեզ հետ կլինեմ, և չեմ լքի քեզ և անտես չեմ անի քեզ։ Զորացի՛ր և արիացի՛ր» (Հեսու 1.5-6 Աստված այս խոսքերով դիմեց Հեսուին այն ժամանակ, երբ վերջինս հաջորդեց Մովսես մարգարեին՝ կոչված լինելով առաջնորդելու Աստծո ժողովրդին դեպի Ավետյաց երկիրը։ Այս խոստումը տալուց անմիջապես հետ Աստված պատվիրեց Հեսուին զորանալ և քաջ լինել։ Երբ այս տողերը առաջին անգամ կարդացի, ինքս ինձ հարց տվեցի՝ ինչու՞ ենք մենք՝ մահկանացու մարդիկս, հեռու այս խոստումը պահելուց: Ինչու՞ ենք […]

«Ինչո՞ւ պիտի սա անեմ»․ Սերն ընդդեմ ծուլության

«Հազար պատճառ կայ բան մը չընելու, սակայն մէկ պատճառ կրնայ ըլլալ հազար բան ընելու» Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոս Մարդկային ու բնական է այն հանգամանքը, որ երբեմն-երբեմն առերեսվում ենք մեզ համար բավական ծանոթ մի երևույթի՝ ծուլությանը։ Գտնվելով մեզ համար «հարմարավետ գոտում»՝ ոչ միշտ է, որ ցանկություն ենք ունենում ինչ-որ գործ սկսելու, սկսած գործը շարունակելու։ Իմանալով […]

Բրազիլիայի Հայոց թեմում անցկացվեց ՀԵՀԵՄ թեմական ֆորումը

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման  հոգևոր առաջնորդ Բարձրաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի առաջնորդությամբ և Հարավային Ամերիկայի հայոց թեմերի հրավերով ընթանում է ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Թովմա վարդապետ Խաչատրյանի այցը ՀԵՀԵՄ տարածաշրջան։ Մայիսի 6-ին Սան Պաուլոյում  անցկացվեց ՀԵՀԵՄ թեմական ֆորումը, որին մասնակցում էին  Բրազիլիայի Հայոց թեմի երիտասարդները։ Ողջույնի խոսքով հանդես եկավ թեմակալ […]

Լավագույն մաղթանքն ու պատգամը՝ խաղաղություն

«Խաղաղություն եմ թողում ձեզ» Երբ ընկնում ենք տարբեր փորձությունների ու անցանկալի իրավիճակների մեջ, կորցնում ենք ամենաթանկը՝ մեր հոգևոր խաղաղությունը։  Այդպիսի պահերին է, որ գնահատում ու արժևորում ենք այն խոսքը, որ հնչում է Սուրբ Պատարագներին՝ որպես պատգամ, որպես մաղթանք հավատավորներին՝ «Խաղաղություն ամենեցուն»։ Այդ պահերին է, որ զգում ենք, թե որքան կարևոր էր մեզ համար խաղաղությունը։ Չէ՞ […]

Միայն սիրելով կարելի է սովորեցնել սիրել

Ցանկացած աշխատանք քրիստոնեական իմաստով ծառայություն է, որի գլխավոր նպատակը մարդու՝ հոգևոր, բարոյական և ֆիզիկական զարգացմանը նպաստելն է։ Նախ հարկավոր է ճիշտ հասկանալ մեր կյանքի նյութական բարիքների, մեր կարողությունների արժեքը և դրանք ընդունել որպես բացարձակ պարգևներ Աստծո կողմից։ Ու այս պարգևների մի մասը մարդ պետք է օգտագործի ոչ միայն իր, այլև՝ մերձավորին և շրջապատին օգնելու համար։ […]

«Ոչ թե իմ կամքը, այլ քո՛նը թող լինի»

Ո՞ւմ կամքն ենք փնտրում Երբ մեր կյանքում պատահած իրավիճակները չեն հանգուցալուծվում մեր ցանկացած կերպով, նեղսրտում ենք։ Սակայն մյուս կողմից էլ մտածում ենք՝ գուցե Աստծո կա՞մքն էր։ Այս երևույթից փոքր-ինչ տխրում ենք, քանի որ Աստծո կամքը երբեմն հակասում է մեր կամքին։  Կյանքում կարևոր որոշումներ կայացնելիս էլ Աստծո կամքին հաղորդակից լինելու, Նրա կամքը իմանալու համար խնդրանքներ ու […]

Չարին հանդիմանող, Աստծո առաջ՝ բարեխոս սուրբը․ Հովհաննես Մկրտիչ

«Ապաշխարեցե’ք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է» (Մատթ. 3: 2) Սուրբ Հարության տոնին հաջորդող շաբաթ օրը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օրը։ Այս տարի այն նշվում է ապրիլի 23-ին։ Ո՞վ է Սուրբ Հովհաննես Մկրտիչը Սուրբ Հովհաննես Մկրտիչը Հայ Առաքելական Եկեղեցու մեծագույն սրբերից է: Զուր չէ, որ նրա անունը՝ իբրև բարեխոսի, ժամերգության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

Ամենաընթերցված