Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն՝ մասնակցելու Վեսթմինսթրյան աբբայությունում հոկտեմբերի 28-ին կայանալիք 1915թ. Հայոց ցեղասպանության նոր սրբադասված նահատակների հիշատակին նվիրված ոգեկոչման արարողությանը: Լոնդոնի եպիսկոպոս Ռիչարդ Չարթրեսի հետ արարողությունը կհանդիսապետի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը
Հելոուինը սատանայի պաշտամունքի օր է: Քրիստոնյաներ, պայքարենք դրա դեմ բոլոր հնարավոր միձոցներով: «Քրիստոնյաները, առանց գիտակցելու, մեզ հետ նշում են մեր տոնը… դա մեզ հաճելի է»,-«USA Today»-ում մեջբերված մի կախարդի խոսքեր են: ԱՄՆ-ում և այլ երկրներում այն շատ հայտնի տոն է և ամեն տարի նշվում է հոկտեմբերի 31-ին։ Սակայն Հելոուինի տոնի կրկնությունը կարելի է տեսնել աշխարհի […]
Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը թերթի հետ զրույցում նշեց, որ խորհրդային իշխանությունների օրոք բռնագրավված հայկական եկեղեցիների խնդրից բացի` մեկ այլ կարևոր խնդիր կա, որ առայսօր շարունակվում է ու լուծման կարիք ունի: «Խոսքը վերամկրտությանն է վերաբերում: Վրաց եկեղեցին չի ճանաչում այլ եկեղեցիների մկրտությունը, չնայած առաքելահաստատ բոլոր եկեղեցիներն էլ ուղղափառ եկեղեցիներ […]
Բայց թող օրհնյալ լինի այն մարդը, որ հույսը Տիրոջ վրա կդնի, որ Տերը նրա հույսը կդառնա։ Նա կլինի ինչպես հոսող ջրերի մոտ աճած ծառ և իր արմատները կձգի դեպի ջրերի հոսանքը. երբ տոթը հասնի՝ չի վախենա. նրա սաղարթն անտառի պես կտարածվի իր շուրջը. երաշտ տարուց չի վախենա և չի դադարի պտուղ տալուց։ Երեմիա 17:7-8
«Քանի որ հավատը միակ մուտքն է դեպի Քրիստոս, ապա, որպես կանոն, առաջին տեղում պետք է լինի սուրբգրային գիտելիքը որքան հնարավոր է ավելի լավ իմանալու սկզբունքը, նաև հավատը այդ գիտելիքի նկատմամբ: Հավատը Գրքից փոխանցվում է Նրա Սուրբ Հոգու միջոցով, ոչ թե ուղղակի արտաբերված խոսքերով, ոչ թե սառը, անտարբեր կամ երկմտությամբ արտասանելով, ինչպես դա անում են շատ […]
Մարդը նայում է հարևանի մեքենային ու գնում ավելի լավն առնում, բայց դրանից էլ իր սիրտը չի հանգստանում, քանի որ լավից լավն էլ կա: Հիմա էլ աչքը էն մյուսի վրա է: Իսկ մեկ ուրիշն էլ, որ էլի մեքենա չունի, տեսնում է փողոցով անցնող մի կաղ մարդու ու փառք տալիս Աստծուն որ ինքը երկու ոտք ունի: Կաղն […]
Բարիքներով լի կյանքը նման է ջրով լի կուժի. եթե այդ ջուրը կժից չդատարկվի մարդկանց ծարավը հագեցնելու համար, նորով չի լցվի, այլ կհոտի: Առանց վախենալու բաշխե՛նք մարդկանց մեր բարիքներից, որպեսզի Տերը մեզ նոր բարիքներով լցնի: Հոկտեմբերի 26-ի ճաշու ընթերցվածք՝ Առակ. 3: 1-6 Երեմ. 17: 7-8 Բ Տիմ. 2: 3-10 Մատթ. 19: 27-29։
Վատիկանի հռոմեա-կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոսների խորհուրդը հավանություն է տվել զեկույցին, որով միասեռ ամուսնությունների արգելքը պահպանվում է։ Զեկույցը կազմել են Հռոմի պապի կողմից ընտրված հատուկ հանձնաժողովի անդամները, գրում է «Россия сегодня»-ն։ Զեկույցում առանձին նշվում է մանկապղծության հանդեպ անհանդուրժողականությունը։ Հիշեցնենք, որ վերջերս Կաթոլիկ եկեղեցու լեհ քահանա Քշիշտոֆ Հարամսան սենսացիոն խոստովանություն էր արել։ Նա ասել էր, որ համասեռամոլ է: Նա ասել […]