Ինչ է ասում Աստվածաշունչը հարստության մասին-մաս 3 /վիդեո/
«Ես ուսումնասիրում եմ վարքի բարձրագույն նյարդային գործունեությունը և գիտեմ, որ ամբողջ մարդկային զգացմունքները՝ ուրախությունը, վիշտը, տխրությունը, բարկությունը, ատելությունը, սերը և մարդու մտքերը, մտածելու-խորհրդածելու ունակությունը, դրանցից յուրաքանչյուրն առանձնահատուկ բջիջներով փոխկապակցված են մարդկային ուղեղի և նրա նյարդերի հետ: Երբ մարմինը դադարում է ապրել, այդ ժամանակ բոլոր այդ զգացմունքները և մարդու մտքերն ասես պոկվում են ուղեղի արդեն մեռած […]
Ախթալայի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու որմնանկարները բացառիկ են թե´ իրենց տեսքով, թե´ բովանդակային իմաստով և թե´ ծավալով (շուրջ՝ 900 ք/մ): Ռուսաստանի Գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսեյ Լիդովի «Ախթալայի վանքի որմնանկարները» («РОСПИСИ МОНАСТЫРЯ АХТАЛА. История, иконография, мастера») հիմնարար աշխատությունն Ախթալայի եկեղեցու մասին է։ Գիրքը երեք մասից է բաղկացած և իր մեջ ներառում է վանքի որմնանկարների մասին ամփոփ տեղեկատվություն: […]
Ռուսաստանի մտահոգ հայ հասարակայնությունը Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին բաց նամակ է հղել, որտեղ մասնավորապես ասվում է. «2015 թվականի Հոկտեմբերի 24-ին Մոսկվայի և ազգերի մշակույթի թանգարանում, որը գտնվում է Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի տարածքում, Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի օրհնությամբ ռուս կայսր Նիկոլայ Բ-ի կիսանդրու բացման առթիվ […]
Փորձանքներին դիմակայելու և դրանց հաղթելու միակ ճանապարհը Աստուծո պատվիրաններով ապրելն է: Որովհետև մեր Տեր Հիսուսն ասեց. «Ով որ լսում է իմ այս խօսքերը եւ կատարում է դրանք, կնմանվի մի իմաստուն մարդու, որ իր տունը շինեց ժայռի վրայ. անձրեւները թափուեցին, եւ գետերը հորդեցին, հողմերը փչեցին եւ զարկեցին այդ տանը, բայց չկործանվեց, որովհետեւ ժայռի վրայ էր հաստատված»: […]
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն՝ մասնակցելու Վեսթմինսթրյան աբբայությունում հոկտեմբերի 28-ին կայանալիք 1915թ. Հայոց ցեղասպանության նոր սրբադասված նահատակների հիշատակին նվիրված ոգեկոչման արարողությանը: Լոնդոնի եպիսկոպոս Ռիչարդ Չարթրեսի հետ արարողությունը կհանդիսապետի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը


































