20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՑԻՎ …

Առիթ մի տուր, որ մարդ անիծի քեզ

Որդյակ, մի զլացիր օգնել աղքատներին և թույլ մի տուր, որ տվայտվեն կարոտյալների աչքերը: Քաղցած մարդուն մի տրտմեցրու և մի զայրացրու մարդուն նրա չքավորության մեջ: Մի խռովիր արդեն նեղված սիրտը և մի դանդաղիր օգնել կարոտյալներին: Մի մերժիր նեղության մեջ եղողի պաղատանքը և քո երեսը մի դարձրու տնանկից: Քո հայացքը մի շրջիր կարոտյալից և առիթ մի տուր, […]

Քրիստոնեությունը և սեռականությունը

Այսօր մարդիկ հաճախ ասում են. «Սեռական հարաբերությունների մեջ ամոթալի ոչինչ չկա»։ Սրանից կարելի է եզրակացնել 2 բան։ Ասողները կարող են նկատի ունենալ, որ ամոթալի չէ թե՛ այն, որ մարկությունը բազմանում է սեռական ճանապարհով և թե այն, որ բազմանալու այդ միջոցը ուղեկցվում է հաճույքով։ Այսպես կարծողները ճիշտ ուղու վրա են։ Քրիստոնեությունը ըստ ամենայնի համաձայն է այդ […]

Մայր Թերեզան կդասվի սրբերի շարքը

Կաթոլիկ միանձնուհի մայր Թերեզան (Ագնես Գոնջա Բոյաջիու) կդասվի սրբերի շարքը, հայտնում է Daily Mail-ը։ Ինչպես նշվում է, ամենայն հավանականությամբ՝ մայր Թերեզայի սրբադասումը տեղի կունենա 2016-ի սեպտեմբերի 4-ին` նրա մահվան տարելիցին: Մայր Թերեզան մահացել է 1997-ին, իսկ 2003-ին Հռոմի պապ Հովհաննես Պողոս 2-րդի կողմից դասվել է երանելիների շարքը։

Ամուսնանալուց առաջ իմացիր

Ամուսնության թեմայով որևէ նյութ կամ խորհրդատվություն փնտրելու պարագայում, համացանցում լինի, թե գրախանութում, նյութերը և գրքերը բազմազան են ու բազմաբնույթ: Միայն թե բովանդակային առանցքը դրանցում, որպես կանոն, գրեթե նույնն է` սեռական կյանք, կանանց և տղամարդկանց իրավունքներ, ամուսնական զարդարանքներ ու ծառայություններ… Անշուշտ, սրանք ևս կունենան իրենց մեծ կամ փոքր կարևորությունները, բայց… 17-րդ դարի հանրահռչակ ֆիզիկոս և քիմիկոս […]

Դա մեր Աստվածն է, որի հետ ոչ ոք չի կարող համեմատվել

Դա մեր Աստվածն է, որի հետ ոչ ոք չի կարող համեմատվել, որը գտավ իմաստության բոլոր ճանապարհները և դրանք տվեց իր ծառա Հակոբին ու իր սիրեցյալ Իսրայելին։ Դրանից հետո իմաստությունը հայտնվեց երկրի վրա ու շրջեց մարդկանց մեջ։ Իմաստությունը Աստծու պատվիրանների գիրքն է, Օրէնքն է, որ կա հավիտյան։ ԲԱՐՈՒՔ 3:36-38-4:4

Ովքեր հարստանալ են ուզում

Իսկ ովքեր հարստանալ են ուզում, ընկնում են փորձության, որոգայթի և բազում անմիտ ու վնասակար ցանկությունների մեջ, որոնք ընկղմում-տանում են մարդկանց դեպի կործանում և դեպի կորուստ, որովհետև բոլոր չարիքների արմատը փողասիրությունն է, որին ոմանք ձգտելով՝ մոլորվեցին հավատից և իրենք իրենց գցեցին բազում ցավերի մէջ։ Իսկ դու, ո՛վ մարդ Աստծու, փախի՛ր այդ բաներից և գնա՛ արդարության, աստվածապաշտության, հավատի, […]

Կուլ են գնում

Հարստության համար տքնությունը մաշում է մարմինը, և ծանր հիվանդությունը վանում է քունը: Մտահոգ տքնությունը վանում է քունը: Հարուստը տանջվում է ունեցվածք կուտակելու համար և հանգստանալիս հագենում է շվայտորեն վատնելով այն: Աղքատն աշխատում է զրկանքներով և հանգստանալիս էլ կարիքի մեջ է մտնում: Ով ոսկի է սիրում, չի արդարանա, և ով ապականություն է սիրում, նրանով կլցվի: Շատերը […]

Աներևակայելի ցնծությամբ մեր հայացքը կուղղենք Նրան. մեծերը` Աստծո մասին

«Կան խնդիրներ, որոնց լուծմանը ես անսահման ավելի մեծ կարևորություն կտայի, քան մաթեմատիկական խնդիրների լուծմանը: Այդ խնդիրները կապված են բարոյականության կամ առ Աստված ունեցած մեր վերաբերմունքի, մեր ճակատագրի և մեր ապագայի հետ, բայց դրանց լուծումները լիակատար չափով մեր սահմաններից դուրս են և բացարձակապես գիտության շրջանակներից դուրս: Երբ կհասնենք մեր վերջին օրվան, ի՜նչ անպատմելի և աներևակայելի ցնծությամբ […]

Կվերադարձնեն դեպի Աստված․ Մեծերը Աստծո մասին

,,Բնության միայն մակերեսային գիտելիքները կարող են մեզ հեռացնել Աստծուց, իսկ ավելի խոր և հիմնավոր գիտելիքները, ընդհակառակը, կվերադարձնեն դեպի Աստված: Երբ մենք ուսումնասիրում ենք Տիեզերքը և գնահատում նրա վիթխարիությունն ու օրինաչափությունը, ինձ թվում է՝ դա հանգեցնում է ստեղծագործ Ուժի և անփոփոխ Կամքի ճանաչմանը, որ գերազանցում է այն ամենը, ինչին կարող էր հասնել մեր սահմանափակ մտածողությունը: Աստղային […]

Հռոմի պապը ահազանգում է

Հռոմի պապը Սուրբ Պետրոսի հրապարակում ելույթ է ունեցել, որում անդրադարձել է ընտանիքի խնդիրներին։ Նա ասել է, որ ինտերնետից կախվածությունն անչափ վտանգավոր է ու կարող է ընտանիքներ քանդել։ Հռոմի Պապ Ֆրանցիսկոն ասել է, որ վերանում է նաեւ ընտանեկան ընթրիքի գաղափարը, քանի որ  ժամանակակից տեխնոլոգիաները հետզհետե փոխարինում են անձնական հարաբերություններին: «Երբ երեխաները սեղանի շուրջ նստած շարունակում են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի