03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՑԻՎ …

Սա ճշմարտության ու լրջանալու պահն է

Ապաշխարե՛ք, կամ կորչե՛ք: Շատ խիստ է հնչում չէ՞: Այս Կիրակնօրյա Ավետարանում Տեր Հիսուսի խոսքերն են: Նրան ասեցին որ մի խումբ մարդկանց սպանել են: Նա էլ ասեց, կարծում էք նրանք ավելի մեղավոր էին քան մյուս մարդի՞կ: Ու 2 անգամ ասեց. «եթէ չապաշխարէք, ամէնքդ էլ նոյնպէս պիտի կորչէք (Ղկ 13:3): Ու առակով ցույց տվեց որ ամեն մարդու […]

Հիշիր, մահը չի ուշանա

Որդյակ, ըստ քո ունեցվածքի բարություն արա և Տիրոջն արժանի զոհ մատուցիր: Հիշիր, որ մահը չի ուշանա և գերեզմանի ուխտը` քեզ հայտնի չէ: Մինչև վախճանվելդ բարիք արա քո բարեկամին, ձեռք մեկնիր ըստ քո կարողության և տուր նրան: Քեզ մի զրկիր լավ օրից, և բարի ցանկության մասնիկն իսկ թող չվրիպի քեզնից: Արդյոք քո վաստակն ուրիշին չես թողնելու, […]

Ովքեր էին Հիսուս Քրիստոսի առաքյալները. Թադևոս և Բարդուղիմեոս

Համաձայն Հայ եկեղեցու սրբազան ավանդության՝ Հայոց հողի վրա քրիստոնեության սերմերը սերմանվել են դեռևս առաքելական շրջանում: Հայաստանում քրիստոնեությունը առաջինը քարոզել և տարածել են Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալները, որոնք, Հայոց Սանատրուկ թագավորի հրամանով նահատակվելով, դարձել են Հայաստանի եկեղեցու հիմնադիրները: Ուստի Հայ եկեղեցին հնուց ի վեր կոչվում է Առաքելական և անվանվում՝ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցի: Հին […]

Ինչու է Աստված թույլ տալիս այս ամենը

Սիրելի հավատացյալներ, Այսօր ուզում եմ խոսել անսահման կարևոր մի գաղափարի մասին, որ շատ մարդկանց, միգուցե, անմեկնելի ու անհասանելի մի գաղտնիք է թվում: Խոսքս Աստծո սրբագույն կամքի մասին է: Հիշենք Տերունական աղոթքը, որ սովորեցրեց մեզ Աստծո Միածին Որդին՝ Հիսուս Քրիստոս. «Հա՛յր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն Քո, եկեսցե արքայություն Քո, եղիցի կամք Քո…»: Սիրելիներս, […]

Ահա՛ իմ Աստված. մեծերը` Աստծո մասին

«Թող աշխարհն առաջադիմի և զարգանա, որքան կուզի, թող մարդկային հետազոտությունների բոլոր բնագավառները և իմաստությունը հասնեն իրենց բարձրակետին, միևնույն է, չեն կարող փոխարինել Աստվածաշնչին: Նա՛ է ամեն տեսակ ուսուցումների և ամեն տեսակ զարգացումների հիմքը: Թող զարգանա գիտական մշակույթը, թող բնական գիտությունը աճի և՛ լայնությամբ, և՛ խորությամբ, և մարդու մի՛տքը զարգանա, որքան կարող է, միևնույն է, Ավետարաններում […]

Աստվածամուխ սուրբ Գեղարդի դուրս բերվելը Մայր Աթոռ ավանդույթ կդառնա

Աստվածամուխ սուրբ Գեղարդը վաղը` հոկտեմբերի 28-ին, դուրս կբերվի Մայր Աթոռ սուրբ Էջմիածին. այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Մայր Աթոռի թանգարանների և արխիվի պատասխանատու Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը: Աստվածամուխ Գեղարդը դուս է բերվելու Տեր Հիսուսի առաքյալների տոնի կապակցությամբ, ինչի ժամանակ հավատավոր մարդիկ կկարողանան ձեռք տալ, համբուրել կամ, ուղղակի, առնչակցվել ս. Գեղարդի հետ: «Բոլորն էլ գիտեն` […]

Դու կհաղթահարես կասկածի, վախի ցանկացած զգացում

Երբ աղոթում ես, շնորհակալ եղիր Աստծուն Նրա բոլոր պարգևների համար, որովհետև ամեն ինչ Նրանն է և Նրանից պարգև է: Կարող ես ասել «Տեր իմ, սիրում եմ Քեզ», «Տեր իմ, ներողություն», «Տեր իմ, հավատում եմ Քեզ», «Տեր իմ, վստահում եմ Քեզ», «Օգնիր մեզ միմյանց սիրել, ինչպես Դու ես մեզ սիրում»: Եթե վստահում ես Տիրոջը և աղոթքի […]

Տիեզերքում չկա ավելի մեծ զորություն, քան Սուրբ Հոգու զորությունն է

«Օ՜, Ամենազոր Աստված,  Դու ստեղծեցիր մարդուն Քո պատկերով ու նմանությամբ, կենդանացրիր նրա հոգին, որպեսզի նա կարողանա փնտրել Քեզ և իշխել արարչագործությանդ վրա, արդ սովորեցրու մեզ ճանաչել Քո ձեռքերի արարչությունը, որպեսզի կարողանանք  մշակել երկիրը մեր օգտի համար, զորացրու մեր միտքը Քեզ ծառայելու, բաց արա մեր հոգու ականջները, որպեսզի լսենք Քո օրհնաբեր խոսքը, որպեսզի հավատանք Նրան, Ում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի