02 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՑԻՎ …

Բժշկության աղոթք

Տե՛ր, փարատիր Քո ժողովրդի հիվանդություններն ու ցավերը և բժշկիր : Աստված մեր, շնորհիր ամենքին կատարյալ առողջություն ամենահաղթ սուրբ Խաչիդ նշանով, որով վերացրիր մարդկանց տկարությունները և դատապարտեցիր մեր թշնամուն: Դու՛ ես մեր կյանքն ու փրկությունը բարերար, բազումողորմ Աստված, որ թողություն ես տալիս մեր մեղքերին և ազատում հիվանդություններից. ամեն:

ԱՄՆ նախկին նախագահը` Քրիստոսի մասին

«Քրիստոսը Վեմ է, Ում վրա հանգչում է մեր հավատը, իսկ Աստվածաշունչը Վեմ է, Որի վրա հանգչում է մեր հանրապետությունը»: ՋԵԿՍՈՆ Էնդրյու – (1767-1845), ԱՄՆ 7-րդ նախագահ (1829-1837), Դեմոկրատական կուսակցության հիմնադիր, նույն կուսակցության կողմից առաջադրված առաջին նախագահ:

Քաջ եղեք. Աստված սիրում է ձեզ

Իսկ նրանք, որ Տիրոջն են սպասում, պիտի նորոգեն իրենց զորությունը: (Ես. Խ. 31) Դուք պետք է վերափոխվեք, նոր մարդ դառնաք: Այդ կերպափոխությունը կարող է կատարել միայն ձեր Տերը. Քրիստոս, Քրիստոս, Քրիստոս: Ձեր հույսը դրեք Ինձ վրա. խաղաղվեք: Ճշմարիտ ուժը ծնվում է հանգստությունից: Ամենամեծ հաղթահարող Ուժը Սերն է: Մի՛ վախեցեք. Իմ օրհնանքը ձեզ հետ կլինի: Առվակներ, […]

Որպեսզի պատերազմում Աստված լինի ախոյանը ձեր թշնամիների

ՍԲ․ ՆԵՐՍԵՍ ՇՆՈՐՀԱԼԻ ՀԱՅՐԱՊԵՏ – 12–ՐԴ ԴԱՐ 11-12-րդ դարի նշանավոր մեկնիչներից էին՝ Սբ, Սարգիս Շնորհալին, Սբ․ Բարսեղ Շնորհալին (Մաշկևորցի), Սբ․ Իգնատիոս Շնորհալին (Սև-լեռնցի),և Սբ․ Ներսես Լամբրոնացին: Զինվորությունը պատճառ թող չլինի, որ արհամարհեք Աստծո պատվիրանները, քանզի ամեն ժամ թշնամիների սրի դեմ եք պատերազմում: Բացի ընդհանուր պատերազմի մեջ գործված սպանություններից, որոնք թագավորների հրամանով են լինում ձեր բոլոր […]

Աստվածաշունչն ասում է` ինչն է վտանգավոր

«Զգույշ եղեք ինքներդ ձեզնից. գուցե ձեր սրտերը ծանրանան զեխությամբ եւ հարբեցողությամբ ու աշխարհիկ հոգսերով. եւ հանկարծակի հասնի ձեր վրա այն օրը, որովհետեւ այդ օրը որոգայթի նման պիտի հասնի այն ամենքի վրա, որոնք բնակվում են երկրագնդի ամբողջ երեսին: Արթո՛ւն կացք այսուհետեւ, ամեն ժամ աղոթք արեք, որպեսզի կարողանաք զերծ մնալ այն ամենից, որ լինելու է, եւ արժանի […]

Ողորմիր Տեր

Ո՜վ գթած Հայր, բարեխնամ արարիչ բոլոր արարածների, ընդունի՛ր քեզ ծառայողներիս այս պաղատանքը երեկոյան այս ժամին, դու, որ առատորեն քո բարի պարգեւներն ես տալիս բոլորին: Ողորմի՛ր Տե՜ր, ամբողջ աշխարհին եւ մանավանդ քո Սուրբ Եկեղեցուն.- հիվանդներին, վշտահարներին, ճամփորդներին, նավորդներին, խոստովանողներին, ապաշխարողներին եւ հանգուցյալ հոգիներին, որովհետեւ դու, ամենակա՜լ Տեր, գիտես մեր պետքերն ու կարիքները` մեր խնդրածից եւ գիտցածից […]

Ներիր ինձ Ողորմած Աստված, ունայն անցյալիս համար

Ների՜ր ինձ Ողորմած Աստված, ունայն անցյալիս համար, քանզի առանց Քեզ է անցել: Օրհնի՜ր իմ ներկա կյանքը, Բարեգո՜ւթ Աստված, Քեզ չկորցնելու համար: Նախախնամի՜ր ապագաս, մեղքի մեջ ընկնելուց պատվով դուրս գալու համար: Քո Սուրբ Հոգին մի հեռացրու ինձնից, սիրելու և ներելու առաքինությունը չկորցնելու համար: Ծովիկ Դավթյան

Աստված ողորմի մեր ժողովրդին … անտարբերը ինչպես պիտի սիրի

Սիրելինե’ր, քնել էի. մի տեսիլք տեսնելով` արթնացա: Վկայեմ մի բան, որ Սուրբ Գրքի մարգարեություններից հայտնի է և շատ կարևոր: Իմ մետաղյա հյուղակից մոտ տասը մետր հեռու` մի բարձր տոնածառ էր: Մի ձայն ասաց թե` ավելի ուշադիր նայիր: Տեսա տոնածառի միայն աջ կողմի ճյուղերն են: Ավելի ուշադիր նայելով` տեսա որ, այն ինչ տոնածառի ճյուղեր էի համարում` […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի