22 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՑԻՎ …

Աստվածաշունչն ասում է` ինչն է վտանգավոր

«Զգույշ եղեք ինքներդ ձեզնից. գուցե ձեր սրտերը ծանրանան զեխությամբ եւ հարբեցողությամբ ու աշխարհիկ հոգսերով. եւ հանկարծակի հասնի ձեր վրա այն օրը, որովհետեւ այդ օրը որոգայթի նման պիտի հասնի այն ամենքի վրա, որոնք բնակվում են երկրագնդի ամբողջ երեսին: Արթո՛ւն կացք այսուհետեւ, ամեն ժամ աղոթք արեք, որպեսզի կարողանաք զերծ մնալ այն ամենից, որ լինելու է, եւ արժանի […]

Ողորմիր Տեր

Ո՜վ գթած Հայր, բարեխնամ արարիչ բոլոր արարածների, ընդունի՛ր քեզ ծառայողներիս այս պաղատանքը երեկոյան այս ժամին, դու, որ առատորեն քո բարի պարգեւներն ես տալիս բոլորին: Ողորմի՛ր Տե՜ր, ամբողջ աշխարհին եւ մանավանդ քո Սուրբ Եկեղեցուն.- հիվանդներին, վշտահարներին, ճամփորդներին, նավորդներին, խոստովանողներին, ապաշխարողներին եւ հանգուցյալ հոգիներին, որովհետեւ դու, ամենակա՜լ Տեր, գիտես մեր պետքերն ու կարիքները` մեր խնդրածից եւ գիտցածից […]

Ներիր ինձ Ողորմած Աստված, ունայն անցյալիս համար

Ների՜ր ինձ Ողորմած Աստված, ունայն անցյալիս համար, քանզի առանց Քեզ է անցել: Օրհնի՜ր իմ ներկա կյանքը, Բարեգո՜ւթ Աստված, Քեզ չկորցնելու համար: Նախախնամի՜ր ապագաս, մեղքի մեջ ընկնելուց պատվով դուրս գալու համար: Քո Սուրբ Հոգին մի հեռացրու ինձնից, սիրելու և ներելու առաքինությունը չկորցնելու համար: Ծովիկ Դավթյան

Աստված ողորմի մեր ժողովրդին … անտարբերը ինչպես պիտի սիրի

Սիրելինե’ր, քնել էի. մի տեսիլք տեսնելով` արթնացա: Վկայեմ մի բան, որ Սուրբ Գրքի մարգարեություններից հայտնի է և շատ կարևոր: Իմ մետաղյա հյուղակից մոտ տասը մետր հեռու` մի բարձր տոնածառ էր: Մի ձայն ասաց թե` ավելի ուշադիր նայիր: Տեսա տոնածառի միայն աջ կողմի ճյուղերն են: Ավելի ուշադիր նայելով` տեսա որ, այն ինչ տոնածառի ճյուղեր էի համարում` […]

Հարստությունը չի օգնի

«Խոնարհների բերանն իմաստություն է խորհում: Ուղղամիտներին առաջնորդելու է իրենց կատարելությունը, բայց անօրեններին կործանելու է իրենց գայթակղությունը: Հարստությունը չի օգնի բարկության օրը, բայց արդարությունը կփրկի մահից: Արդարը մեռնում է և մեծ ափսոսանք թողնում, ամբարիշտների կորուստը պիտի լինի բիրտ ու անարգ: Անբիծ մարդու արդարությունը ուղղում է նրա ճանապարհները, բայց ամբարիշտ մարդուն կորստի է մատնում անիրավությունը» (Առակաց 11։2-5)։

Ինչ հաղթանակներ է խոստանում Հիսուս Քրիստոսը

«Ով որ հաղթում է, կտամ նրան, որ ինձ հետ նստի իմ աթոռի վրա, ինչպես ես էլ հաղթեցի և նստեցի իմ Հոր հետ նրա աթոռի վրա» (Հայտնություն 3.21): «Ով որ հաղթի, նրան թույլ կտամ ուտել կենաց ծառից…» (Հայտնություն 2.7): «Ով որ հաղթի, երկրորդ մահից չի վնասվելու…» (Հայտնություն 2.11): «Ով որ հաղթի, պահված մանանայից ուտել եմ տալու…» (Հայտնություն […]

«Թող մարդասիրությունն ու բարությունը առաջնորդեն մեզ»

Հռոմի կաթոլիկ եկեղեցին տոնում է Խաղաղության 50-րդ օրը, որը միջազգային տոն է, որի ժամանակ հավատացյալները Աստծուն կոչ են անում դադարեցնել բոլոր պատերազմները եւ Երկրի վրա խաղաղություն հաստատել: Այս տարի տոնի կարգախոսն է «Ո՛չ բռնությանը․ խաղաղասեր քաղաքականության ոճ»: «Այս տարվա սկզբին ես անկեղծ խաղաղություն եմ մաղթում բոլոր ժողովուրդներին եւ ազգերին, պետության ղեկավարներին եւ կրոնական համայնքների ներկայացուցիչներին […]

Աղքատին ողորմություն տվողը փոխ է տալիս Աստծուն

«Սողոմոնի առակների մեկնությունը» գրքից Հարց ողորմության մասին․ Ինչո՞ւ Սողոմոնը աղքատին տված ողորմությունը Աստծուն տված փոխ է անվանում ասելով․ «Աղքատին ողորմություն տվողը փոխ է տալիս Աստծուն» (Առակ․ 19։17)։ Պատասխան․ ․․․Եվ պետք է գիտենալ, որ բազում առավելություն ունի այն փոխը, որը Աստծուն ենք տալիս, քան այն, որը մարդկանց ենք տալիս։ Նախ, որովհետև այստեղ մարդիկ նյութական ունեցվածքն են […]

Ինչպես կարող ենք մոտենալ Աստծուն

Պատվիրանը մարդու հանդեպ Աստծո սիրո արտահայտությունն է, որով Նա հորդորում է հնազանդվել Իրեն: Տերը չի բռնանում մեր կամքի վրա, այլ թողնում է ազատորեն ընտրություն կատարել բարու և չարի միջև: Այդ իրականանում է պատվիրանի միջոցով: Պահելով այն՝ մարդն արտահայտում է իր հավատարմությունը Արարչի հանդեպ և Նրանից վարձ ստանալով՝ մերձենում բացարձակ Բարուն, շարունակ կատարելագործվում և ընթանում դեպի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի