Որպեսզի պատերազմում Աստված լինի ախոյանը ձեր թշնամիների
ՍԲ․ ՆԵՐՍԵՍ ՇՆՈՐՀԱԼԻ ՀԱՅՐԱՊԵՏ – 12–ՐԴ ԴԱՐ
11-12-րդ դարի նշանավոր մեկնիչներից էին՝ Սբ, Սարգիս Շնորհալին, Սբ․ Բարսեղ Շնորհալին (Մաշկևորցի), Սբ․ Իգնատիոս Շնորհալին (Սև-լեռնցի),և Սբ․ Ներսես Լամբրոնացին:
Զինվորությունը պատճառ թող չլինի, որ արհամարհեք Աստծո պատվիրանները, քանզի ամեն ժամ թշնամիների սրի դեմ եք պատերազմում: Բացի ընդհանուր պատերազմի մեջ գործված սպանություններից, որոնք թագավորների հրամանով են լինում ձեր բոլոր գործածների համար Աստված ծանր և անաչառ դատաստանով հաշիվ պիտի պահանջի ձեզանից:
Զենքերից ավելի հավատքի զենքերով սպառազինվեցեք, այսինքն՝ աստվածպաշտությամբ, արդարությամբ, սրբությամբ, պահքով և ողորմությամբ, որպեսզի պատերազմում Աստված լինի ախոյանը ձեր թշնամիների ու հալածի նրանց ձեր առջևից: